Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հոկ 03

Շրջում եմ դարձյալ պուրակում այս հին

 Շրջում եմ  դարձյալ պուրակում այս հին,որ իր հետ բերում է անհամար խոհեր,հուշեր,մոռացված երազներ և իհարկե`հեգնական ժպիտ:Կրկին սիրտս տանջում է անանուն մի ցավ,մենավոր մի տրտմություն:Անհնար է անցնել այս պուրակն առանց զգացմունքների տարափի,սրտի ուժգին զարկերակի,անհանգիստ հայացքի:Պուրակի նստարաններն անխոս լսել են բազմաթիվ մարդկանց մտքի արգասիքները,սիրո առաջին պոռթկումները,երազներով տարված պատանիների հրճվանքները,միգուցե այս նստարաններից մեկի վրա՞ են ծնվել բանաստեղծի առաջին տողերը;Այս պուրակում չկան հիշողություններ առանց քեզ,և մեկ-մեկ մտածում եմ`ճիշտ էր Էլչին Սաֆարլին,երբ ասում էր.< Աշունը,դա պարտքերի ստուգման սեզոնն է>,բայց այս դեպքում դու ես ինձ պարտք:Անցել են օրեր,ժամեր,շաբաթներ ու նաև`տարիներ,բայց ես դեռ չեմ կարողացել մոռանալ իմ անցյալի  լուսավոր կետերը:

7

0

1885

Օգս 12

Ինքս ինձ հետ

   <<Ես սիրում եմ մենությունը>>....Երևի շատերիս բառապաշարում ամենից օգտագործվող նախադասությունն է:Իսկ ո՞վ չի սիրում պառկել բազմոցին,ականջակալները դնել ականջին,փակել աչքերը,անորոշ ժպտալ և մտքերն ավտոմատ կերպով անջատել ուղեղից:Բայց ինչո՞ւ վախենում ենք մենակ մնալ ինքերս մեզ հետ,ինքներս մեր դեմ,երևի վախենում ենք նայել մեր հոգու դատարկ, սև և միաժամանակ ճնշող պատերից:Թվում է՝հոգուդ խոնավ պատերը կսկսեն անձրևել և այդ տեղատարափից կխեղդվես, և ո՞վ կգա այդժամ քեզ օգնելու..ոչ ոք...:Իսկ հոգին ուղեղ չէ,որ բանականության նման քեզ հետ վիճի, բառերի տարափ թափի գլխիդ, նզովի....բայց հոգին, հոգին լուռ է վիճում և այդ լռությունն այնքան ճնշող է,խեղդող,սարսափեցնող:

10

8

903