Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Նոյ 03

Սիրո 6 հիմնական տեսակները

Կանադացի հոգեբան Ջոն-Լին առաջարկում է սիրո 6 հիմնական տիպեր

1. Ստորգե. սիրո այս տեսակը հիմնականում առաջանում է իրար կողքի ապրող մարդկանց մոտ, երբ նրանք համակրում են միմյանց, իսկ հետո որոշում են ընտանիք կազմել: Այս տիպին պատկանող սիրահարները ժամանակ չեն վատնում միմյանց աչքերի մեջ նայելով:Նրանք առանց էմոցիաների արտասանում են :

2. Լուդոս. Առաջացել է  բառից: Նրանք ովքեր սիրում են այս սիրով, երբեք իրենց կյանքը չեն նվիրում մեկ զուգընկերոջը: Նրանք չեն սիրում խոստանալ: Լուդոսը ոչ ընտրողական, անկայուն սեր է միտված թեթև հաճույքների, որը ծայրահեղ եսակենտրոն սեր է:

3. Մանյա.սեր-մոլեգնություն, որը առաջանում է էռոսի և լուդոսի համադրությունից: Սա ծայրահեղ վատատեսական, ինքնաքայքայող կիրք է: Նրան հատկանշական է հոգեկան ցավ և խուճապ, քնի և ախորժակի կորուստ:Մանյան շատ անկայուն և անհարթ զգացմունք է, երբ մարդը դառնում է իր սիրո գերին մշտապես գտնվելով մեկ գրգռվածության, մեկ ճնշվածության մեջ:

4. Պրագմա. այս սիրո տեսակը առաջանում է լուդոսի և ստորգեի համադրությունից: Սա հանգիստ, հավասարակշիռ զգացմունք է, այստեղ իշխում է միտքը, որին ենթակա են հույզերը: Պրագմայում էական է զուտ կենցաղային հաշվարկը: Պրագման պլանավորված զգացմունք է: Այն նման է կապվածության, համակրանքի, հիմնավորված է և ռացիոնալ: Պրագման կայուն է և տևական:

5. Ագապե. Այն լի է ալտուրիզմով: Ինչպես և հունական տարբերակում կենտրոնացած է սիրած էակի վրա, լի է անձնվերությամբ: Ստորգեի նման հոգեկան և հոգևոր զգացմունք է, համբերատար է և դիմացկուն, բայց առավել կրքոտ, ինչով և հիշեցնում է էռոսը: Այն առաջացել է էռոսի և ստորգեի համադրությունից:

6. Էռոսը դա կրքոտ և այրող սեր է: Այսպիսի սիրո մեջ լավ արտահայտված է սիրած էակից հոգեկան կախվածությունը: Էռոսը ենթադրում է մեծ ձգտում մարմնական գեղեցկության նկատմամբ: Մարմնականի ձգտումը նրա մեջ առաջին պլանում է գտնվում, նամանավանդ հարաբերությունների սկզբում: Սիրահարները այստեղ մեծ նշանակություն են տալիս մարմնի ձևին:





6

1

1120

Օգս 29

Կարոտած սիրտ

Ի՞նչ է մնում մեզ այս կյանքում
Հիշողություն՝ ուրիշ ոչի՜նչ
Կյանք, մնացյալ անմահություն
Ուրիշ ոչի՜նչ:
Ի՞նչ է մնում մեզ այս կյանքում,
Օրեր անցա՜ծ ու գնացա՜ծ
Կարոտ՝ կարոտած սիրտ,
Որ չի ուզում նա կարոտել,
Կարոտն է նա ուզում խեղդել:
Կարոտած սիրտ,որ հոգնել՝ ննջե՛լ է ուզում,
Կարոտած սիրտ ,որ սիրել՝ սիրվե՛լ է ուզում,
Կարոտած սի՛րտ, որ ծովում արցունքի՝ փրկվե՜լ է ուզում:
Չկա-չկա փրկություն,
Չկան ջե՜րմ-ջե՜րմ ձեռքեր
Կա մի կարոտած սիրտ՝
Որ խեղդվե՜լ է ուզում:
Հուն 16

Ու հաջողություն քեզ… / Հեղինակային


Չեմ լինի ինքնամփոփ ու չեմ դառնա տհաճ, բայց ինչպե՞ս սիրել անհաս մի մարդու, տհաս ու հիմար, որ ինձ ասելով սիրում եմ ես քեզ. վազում է մյուսի, ա՜յն մյուսի կողմ: Ախ չե՛ս հասկանում, հիմա՛ր, ինքնամփոփ, կյանքում չեմ ների, քո նմանին դավաճանող հիմարին: Վազելու եմ կյանքի այս դժվար աստիճաններում, վրեժ եմ լինելու այն բոլոր արցունքներիս համար, որ տվել է կյանքը ինձ: