Copy SMS

Մայ 27

Նա կորցրեց ևս մեկ անգամ

                             Անին գեղեցիկ մի աղջնակ էր, ում հետ կյանքը դաժան խաղ էր խաղացել: Նա ընկել էր մանկատուն, քանի որ նրանց ընտանիքը ավտովթարի էր ենթարկվել: Նրա ծնողները ավտովթարից մահացել էին և բարեբախտաբար ողջ էին մնացել ինքը և իր քույրը, սակայն նրա քույրը անհետ կորել էր: Նա ապրում էր մի ընտանիքի հետ: Նրանք եկել էին մանկատուն երեխա որդեգրելու համար և տեսնելով մի անկյունում նստած Անիին` որդեգրել էին հենց նրան: Անին հասցրել էր նրանց ընդունել հարազատ ծնողների պես և սկսել էր նրանց շատ սիրել: Նա հասկանում էր, որ կարողանում է այդ դժբախտ դեպքը թողնել անցյալում և ապրել ապագայով: Անին այլևս այն տխրադեմ աղջնակը չէր, այլ դարձել էր ավելի աշխույժ և ուրախ: Սակայն անցյալը դեռևս իր գոյության մասին ակնարկում էր Անիին: Անին միայնակ էր տանը, երբ դռան զանգը տվեցին: Նա դուռը բացեց և տեսավ մի աղջկա: Պարզվեց, որ նա իր կորած քույրն է: Նրա քույրը եկել էր նրա հետևից: Անին տխուր էր, որ բաժանվում է իր ծնողներից, սակայն համաձայնվեց գնալ: Նա արդեն մի քանի օր էր, ինչ ապրում էր իր ծնողներից հեռու: Անին այնքան տխուր էր,քանի որ չէր կարողանում հեռու լինել նրանցից: Մի քանի օր անց նա հավաքեց իր իրերը և վերադարձավ: Անին եկավ իր սիրելի մոր մոտ, սակայն նրա մայրը չէր կարողացել առանց նրա ապրել և հիվանդացել էր: Անին իր մոր մոտ էր, նունիսկ մինչև նրա վերջին շունչը քաշելը: Նրա համար շատ ծանր էր: Նա կորցրեց ևս մեկ անգամ իրեն ամենահարազատ մարդուն և նորից մնաց այս կյանքում միայնակ:
4

8

841

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 24

Մնաս բարով դպրոց

Բարև քոփիի ժողովուրդ: Եսօր վերջին զանգա իսկ ես մի կողմ դնելով երեկոյի համար նախատեսված բարձրակրունկներս որոշեցի շնորհավորել քոփիի բոոոլոր շրջանավարտներին այս գեղեցիկ հաճելի ու նոր դռներ բացող տոնի կապակցությամբ:

Մայ 21

Մտքեր.シシシ

                              Ով գիտե, ինչ է ապրում այս պահին սիրտս,ինչ է ծածուկ փայփայում ժպիտի տակ ,ինչից հագեցած, և ինչից է զուրկ,ոչ ոք էլ չգիտի ինչ կա իմ սրտում ,գուցե ցավից եմ ես անվերջ ժպտում .
6

5

2205

Դեկ 27

Մարմնամարզուհի տատիկը

Յոհաննա Կասսը արդեն 87 տարեկան է,բայց ոչ մի կերպ չի ցանկանում ծերանալ:Այնպես է կատարում վարժությունները,որ կարծես թե երիտասարդ լինի:
Նրան գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում,որպես ամենատարեց կին,ով մասնակցել է տարբեր մրցույթների:
Բոլորիդ այսպիսի ոգևորություն և առողջություն! )))