Մայ 29
Գեղեցիկ լուծումներ մրգերով
Գերմանացի արվեստագետ Սարա Իլենբրգրը փորձել է մրգերն ու բանջարեղենը ներկայացնել այլ ձևերով: Շարքը անվանել է «Տարօրինակ մրգեր»: Նրանք արվեստի գործ լինելուց բացի, նաև հումարային են:
Ինչ եք ցանկանում գնել այսօր՞
Մայ 28
Խաղ մրգերի հետ
Կոլումբիացի նկարիչ Ջուանա Միդանան (Juana Medina) իր տարօրինակ աշխատանքները ստեղծելու համար օգտագործում է ջրաներկ մատիտ և մրգեր:Նրա աշխատանքները ցույց են տալիս գծեր և գույներ, հումոր և անուշադրություն:Նայում ենք:
Մայ 24
Հոգեբանական թեստ
Ի՞նչ բնավորություն ունես դու կամ ընկերդ:
Մտապահիր քո, կամ ընկերոջդ սիրած միրգը և պատասխանը տեսնելու համար նայիր ներքեւ :
Մտապահիր քո, կամ ընկերոջդ սիրած միրգը և պատասխանը տեսնելու համար նայիր ներքեւ :
Մայ 08
Մրգեր
Խնձորի հյութը օրգանիզմի համար օգտակար հյութերից մեկն է: Այն պարունակում է թթուներ, B1, B2, պրովիտամին A, B6, E, PP. P, K վիտամիններ, կարոտին, երկաթի աղեր, մագնեզիում, կալիում, նատրիում, կալցիում: Խնձորի հյութը
ամրապնդում է սիրտը, ստամոքսը, լյարդը, աղիները, բարելավում է ախորժակը:
Բանանը լավագույն սնունդն է: Այն առողջարար և քաղցը հագեցնող սնունդ է: Այն բնությունից ստացել է հարմար «պատյան»` կեղև: Բանանն աճում է աշխարհի արևադարձային տարածաշրջանների մեծ մասում: Այն հավաքում են դեռևս կանաչ վիճակում: Մեծամասամբ բանանը վաճառում են դեռևս ոչ լրիվ հասած վիճակում: Որպեսզի այն հասնի, պետք է պահել սենյակային ջերմաստիճանում:
Նարինջը հարուստ վիտամին C-ի բարձր պարունակությամբ: Այն պարունակում է վիտամիններ C, B1, B2, PP: Նրա հիմնական արժանիքներից մեկը ցածր կալորիականությամբ հյութ լինելն է: Այն գրգռում է ախորժակը և բարելավում մարսողությունը։
Դեղձը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ և քիչ կալորիաներ, այն նիհարելու լավագույն միջոցներից է: Այս միրգն իր մեջ պարունակում է նաև մեծ քանակությամբ կարոտին, որն էլ խոչընդոտում է քաղցկեղի և սրտի հիվանդությունների առաջացմանը: Դեղձը հարուստ է նաև ֆոսֆորով և մագնիումով, որը բարելավում է հիշողությունը և բարձրացնում աշխատունակությունը:
Հոկ 14
Մրգային գանգեր
Այս հավաքածուի մեջ, ես առաջարկում եմ դիտել Մրգային եւ բանջարեղենային գանգերի տարբեր լուսանկարներ, ըստ լուսանկարիչ Դմիտրի Ցիկալովի (Dimitri Tsykalov): Դմիտրին ծնվել է 1963 թ - ին Մոսկվայում: Նա այժմ բնակվում եւ աշխատում է Փարիզում:
Հոկ 05
Մրգեր և բանջարեղեն
Այս նկարները ապացույցն են այն բանի,որ մրգերն ու բանջարեղենը ոչ միայն ուտելու համար են շատ լավը:Այս ամենը պատրաստված են հենց մրգերով ու բանջարեղենով:
Օգս 19
Գանգեր մրգերից և բանջարեղեններից
Ռուս նկարչի ` Դմիտրի Ցիկալոյի մոտ մի միտք է ծագել պատրաստել քանդակներ մրքերից և բանջարեղեններից (ի դեպ ուտելու) գանգի տեսքով, նյամ նյամ, չնայած այս քանդակներին նայելուց հետո ախորժակը մի տեսակ կորում է :
Հուն 02
Կարդան միայն աղջիկները . . .
Ճապոնացի կանայք երկար ժամանակ դիմափոշու փոխարեն օգտագործում էին բրնձի փոշի` դեմքը սպիակեցնելու համար, ատամներին էլ սև ներկ էին քսում, որ դեմքի ճերմակությունն ավելի ընդգծեին: Հիմա ճապոնացի մաշկաբանները, դեղագործները, կոսմետոլոգներն այլ հնարքներ են բացահայտել կանանց համար: