Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 27

Ամենահուզիչ լուսանկարները (ՄԱՍ 1)

Կան լուսանկարներ,որոնք անկեղծ զգացմունքներ են հաղորդում,պարզապես նայելով ժպտում ես կամ և տխրում,զարմանում ես կամ ել վախենում:Այս իմ գրառման մեջ կհանդիպեք հուզիչ տեսարանների,բայց կլինեք ուժեղ ու կզսպեք արցուները:Բարի դիտում...
Դեկ 20

Սիրո համար կշեռք չկա

Իմ կյանքի խո՜ր գիշերներում,
Կարծես` դու իմ այգաբացն ես,
Ձմռան բուքին, ցո՜ւրտ օրերում,
Կարծես մի բորբ արեգակ ես:
Լույս ես դու իմ խավարի մեջ,
Կրակ` դող ու սարսուռիս մեջ,
Հույս ես անհույս օրերիս մեջ,
Զով` իմ տենդի, ջերմության մեջ:
Իմ երա՜զն ես, երազա՜նքն ես,
Դու իմ սրտի ամեն զարկն ես,
Իմ արյո՜ւնն ես, իմ ավյո՜ւնն ես,
Իմ թախիծն ու իմ ժպիտն ես:
Դու իմ կյանքի վա՜ռ կրակն ես,
Իմ երգերին շունչ տվողն ես,
Իմ հրա՜շքն ես, իմ կտավն ես,
Ամեն օրվա իմ մասնիկն ես;
Դու իմ օ՜դն ես, թթվածի՜նն ես,
Իմ ծարավը կտրող ջո՜ւրն ես...


Ինչքան դժվարա երբ սիրում ես մի մարդու ում հետ դու կյանքում չես լինի:Ես ինքս սիրել ու տանջվել եմ շատ լավ իմանալով որ ինչ էլ անեմ մենք իրար հետ չենք լինի:Դո՛ւ, սիրելի՜ս, իմ կյանքի ամենաթանկ մարդն ես, մարդ, որին պատրաստ եմ նվիրել ամբողջ կյանքս, մարդ, որը թանկ է անթիվ մարդկանցից: Սիրում եմ քեզ: 
8

4

5181

Դեկ 13

Ռուս լուսանկարիչը բացահայտել է ձյան փաթիլների յուրատեսակ գեղեցկությունը

Ռուս լուսանկարիչ Ալեքսեյ Կլյատովը տարբերվում է իր ստեղծարար մտքով. նա ձյան փաթիլների անհավանական գեղեցիկ լուսանկարներ է պատկերում տնայնագործ սարքավորման միջոցով:Հետաքրքրական է, որ 1885-ից ի վեր փորձեր են արվում ձյան երկու միանման փաթիլներ գտնելու ուղղությամբ՝ դրանք լուսանկարելով մանրադիտակի միջոցով: Հետազոտափորձարարական աշխատանքներն ավարտվել են մեկ դար անց՝ 1998-ին, երբ երկու միանման սնամեջ փաթիլներ են հայտնաբերվել ԱՄՆ-ի Մթնոլորտային հետազոտությունների ազգային կետրոնի կողմից:









Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը՝ լուսանկարիչն իր ձեռքով լուսանկարչական սարք է ստեղծել՝ վերացնելով տեսախցիկների և տեսապակու կարիքը, որոնք հազարավոր դոլարներ արժեն: Այս ամենից հետո դժվար է հավատալ, որ Ալեքսեյը պարզապես՝ սիրողական լուսանկարիչ է:Իր հնարամիտ լուսանկարչական սարքավորման համար նա կիրառում է հին տեսախցիկների մասերը՝ դրանց պտուտակների և ժապավենի միջոցով փայտյա տախտակներ ամրացնելով:
Նոյ 17

Ցանկություն չունեմ էլ նկարելու

Ցանկություն չունեմ էլ նկարելու
Այն վառ գույները, որոնք ես ունեի
Նա տարավ իր հետ, թողնելով միայն 
Սև ու մոխրագույն:

Դե ասա մայրիկ, ինչպես նկարեմ
Այս դառը կյանքը ես գունավորեմ 
Հավիտենության դառը անդունդում 
Չզգամ թախիծն իմ այս խեղճ հոգու:
4

0

5534