Copy SMS

Մայ 11

Իսկ դուք գիտե՞ք, որ


Որպեսզի մարդ քնի, նրան միջինում հարկավոր է 7 րոպե:
Մրջյունները երբեք չեն քնում
Խխունջի աչքը ավելի մեծ է, քան ուղեղը
Ամենից շատ կոնֆետեղեն են ուտում անգլիացիները՝ տարեկան 14,1 կգ է բաժին ընկնում յուրաքանչյուրին:

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Օգս 20

Ռիչարդ Բախ.դեպի կատարելություն~

Բարև ՔՓՀ: Այս պոստը իմ ամենասիրելին է,որովհետև խոսելու եմ մի գրողի մասին,որի ստեղծագործությունները հեղափոխիչ ազդեցություն ունեցան ինձ վրա:Խոսքը հայտնի ամերիկացի գրող,փիլիսոփա Ռիչարդ Դեյվիդ Բախի մասին է:
Ռիչարդ Բախը ծնվել է 1936թվականի հունիսի 23-ին Օուք-Պարկում(Իլնյոս նահանգ): Սովորել է Լոնգ-Բիչ համալսարանում:Հենց այս տարիներին էլ նկատվել է նրա մեջ անասելի մեծ սերը թռիչքների նկատմամբ:Բախը ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում, ապա Նյու Ջերսեյի ազգային պահպանության ուժերի 108րդ Fighter Wing ջոկատում և 141st Fighter Squadron ջոկատում որպես F-84F օդաչու,ապա աշխատել է որպես Douglas Aircraft-ի տպագիր և Flying ամսագրի խմբագիր:Թռիչքի նկատմամբ ունեցած մեծ սրով է պայմանավորված այն հանգամանքը,որ նրա ստեղծագործությունները մեծամասամբ վերաբերում են հենց թռիչքներին:Դրանցում հաճախ կարելի է ննկատել ինքնակենսագրական տարրեր հեղինակի կյանքից,բայց նա դրան ավելացրել է նաև երևակայական ,անիրական դրվագներ՝ փորձելով արտահայել իր իսկ փիլիսոփայական գաղափարները,որ ընթերցողին անտարբեր թողնել չեն կարող:Ինչպես ես,այնպես էլ համոզված եմ՝ շատ-շատեր նրա ստեղծագործություններում կգտնեն հարազատ բաներ,որոնք են ամբողջ ուժով կկլանեն ձեզ ու կստիպեն մտածել իրականի և երևակայականի աներևույթ սահմանի մասին: Բախը իր գործերում փիլիսոփայաական գաղափարախոսությունը ներկայացնում է այլաբանորեն,դրանք ունեն հզոր փիլիսոփայական ենթատեքստ և մահը այստեղ ոչինչ չի որոշում,կորցնում է իր ամենազորությունը:
Մի խոսքով՝ հիմա կանդրադառնամ «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» և «Պատրանքներ» հայտնի բեստ-սելլերներներին և որոշ չափով պատկերացում կկազմեք: