Copy SMS

Հուն 04

Աշխարհի ռեկորդները (մաս 4)

           Աշխարհի ամենաթանկ ձվածեղը
Էկզետիկ ձվածեղ վայելելու համար այս ուտեստի սիրահարները կարող են ուղևորվել Նյու Յորքի "Le Parker Meridien"  հյուրանոց:
Հենց այստեղ կարելի է պատվիրել աշխարհի ամենաթանկ  ձվածեղը 1000ԱՄՆ դոլլար արժողությամբ: Բնականաբար, վերջինիս բաղադրության մեջ են մտնում ոչ միայն հավկիթներ, այլ յուրատեսակ այլ բաղադրատոմսեր, օրինակ՝ լոբստերներ:
Ուտեստը մատուցվում է տապակած  կարտոֆիլե բարձիկի վրա, իսկ որպես ձևավորում օգտագործվում է սևրուգա     ձկան խավիարը:

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 31

Աշխարհի ռեկորդները (մաս 3)

          Աշխարհի ամենաերկար ճոպանուղին
Աշխարհի ամենաերկար <<Տաթևի թևեր>> կոչվող ճոպանուղին, գտնվում է Հայաստանում և կապում է Հալիձոր գյուղն ու Տաթևի վանական համալիրը:
Ճոպանուղու երկարությունը 5.7կմ. է, առավելագույն արագությունը՝  ժամում 37կմ, մեկ ուղղությամբ ուղևորության տևողությունը՝ 11 րոպե:
Առավելագույն բարձրությունը՝ 380 մետր է: Մեկ տրամվայը կարող է տեղափոխել մինչև 25 ուղևոր:
Մայ 31

Աշխարհի ռեկորդները (մաս 2)

          Աշխարհի ամենաբարձր ջրվեժը
Աշխարհի ամենաբարձր ջրվեժը Անխելն է (իսպ.՝ Salto Angel, պեմոնյան լեզվով՝ Kerepakupai vena, ինչը թարգմանաբար նշանակում է <<Խոր տեղի ջրվեժ>>): Այն գտնվում է Վենեսուելայում՝ Կանայմայի ազգային պարկում:
Ազատ անկումով աշխարհի ամենաբարձր ջրվեժը, գահավիժում է Վենեսուելայի ամենաբարձր կետից՝ Աույանտեպույա ժայռի բարձունքից, որը թարգմանաբար նշանակում է <<Սատանայի լեռ>>:
Ջրվեժի ընդհանուր բարձրությունը՝ 979 մ է (որոշ տեղեկություններով 1054մ), ազատ անկումը  807մ, լայնությունը՝ 107մ, ծախսը՝ 300մ²/վ: Ջրվեժի չափազանց մեծ բարձրության պատճառով, վայր թափվող ջրի կաթիլները, մինչ գետնին հասնելը, գոլորշիանում ու մառախուղ են դառնում:
Անխելը հայտնաբերել է ամերիկյան օդաչու՝ Ջեյմս Էնջելը, որը թռչել էր ջրվեժի վրայով 1935 թվականին (նրա պատվին ջրվեժը կօչվել  է Անխել):
Մայ 30

Աշխարհի ռեկորդները (մաս 1)

                 100 անգամ ամուսնացած զույգը
Թեննեսսի նահանգում Դեվիդ և Լորեն Բլերների ընտանեկան զույգը համատեղ կյանքի  ընթացքում ամուսնացել են 100 անգամ:
58-ամյա Դեվիդը և 60-ամյա Լորենը գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես <<ամենաշատ անգամներ ամուսիններ>> դարձած զույգ: Նրանք ծանոթացել են 1982-ին, իսկ ամուսնացել 1984-ին Կալիֆորնիայում, այնուհետև ամուսնացել ևս 99 անգամ տարբեր երկրներում: Վերջին անգամ դա տեղի է ունեցել  հօկտեմբերի 2-ին Հոնոլուլուում:
Մայ 30

Ամենափոքր բաները աշխարհում

Անցած իմ պոստում նշեցի մի քանի փոքր բաներ: Այսօր կշարունակեմ ևս մի քանի փոքր բաներ ներկայացնել ձեր դատին: Դե սկսեցինք:

Ամենափոքրիկ ռովելվերը, դա SwissMiniGun-ն է, որը իր չափսերով  սովորական դռան բանալու չափ է: Սակայն տեսքը խաբուսիկ է և5.5սմ երկարությամբ և 20գ քաշով այս ատրճանակը կարող է կրակել 122մ/վ արագությամբ: Դա հերիք է, որպեսզի մոտ տարածությունից հնարավոր լինի սպանել:
Մայ 29

Ամենափոքր բաները աշխարհում

Սա աքարհի ամենափոքր թեյնիկն է: Այն ստեղծել է հաղճապակու վարպետ Վու Ռուիշենը և այն կշռում է ընդամենը 1,4 գ:

Համաձայն գինեսի ռեկորդների գրքի, Modu հեռախոսը համարվում է աշխարհի ամենափոքր հեռախոսը: Այն կշռում է ընդամենը 39գ: Նրա չափսերն են 72մմ x 37մմ x 7.8մմ: