Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուլ 07

Աշխարհի ռեկորդները(մաս 12)

Աշխարհի ամենամեծ ուղևորատար նավը
Կրուիզային աշխարհի ամենամեծ ուղևորատար նավը <<Ծովերի Օազիս>> անունով նավն է:
նրա երկարությունը կազմում է 360մ, լայնությունը՝ 47մ, իսկ բարձրությունը հաշված ջրի մակարդակից կազմում է 72մ: Նավը կառուցված է ֆինական Aker Finnycards նավաշինարանում  Royal Caribbean international-ի պատվերով: Իր առաջին նավարկությունը կատարել է 2006 թվականի դեկտեմբերի 5-ին:
Նավը կարող է տեղափոխել 225 տոննա բեռ և նրա արագությունը կարող է հասնել 22.6 ծովային հանգույցի: Նավը իր մեջ կարող է տեղավորել 6400 ուղևոր և 2160 աշխատակից: Այս նավում կա ջրային ամֆիթատրոն, սահադաշտ, խաղատուն, 4 լողավազան, սպորտային հրապարակներ, մանկական հրապարակ:
Առաջին անգամ ամբողջ աշխարհում նավի վրա գոյություն ունի զբոսայգի, որում կան մի քանի հազար տեսակ կենդանի բույս և ավելի քան 50 ծառ: Ծովերի Օազիսը 5 անգամ մեծ է Տիտանիկ նավից:
Հուլ 07

Աշխարհի ռեկորդները(մաս 11)

Աշխարհի ամենաարագ չորեքթաթ վազորդը 
Աշխարհի ամենաարագ վազորդ է համարվել ճապոնացի 29-ամյա Կենիչի Իտոն:
Սակայն, ի տարբերություն իր մրցակիցների, Իտոն վազքի ժամանակ օգտագործում է նաև ձեռքերը: Բոլորովին վերջերս ճապոնացի մարզիկը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաարագ չորեքթաթ վազորդ:
Իտոն 100 մետր տարածությունը անցնում է 20 վայրկյանում:
Հուլ 07

Աշխարհի ռեկորդները(մաս 10)

Աշխարհի ամենամեծ օձը
Աշխարհի ամենամեծ օձը անակոնդան է, որի երկարությունը սովորաբար հասնում է 5-6 մետրի երբեմն նաև 9 մետրի:
Բռնված օձերի մեջ ամենամեծն աշխարհում եղել է հսկայական անակոնդան, որի երկարությունը եղել է 11.43 մետր: Այժմ ամենաերկար օձը 9 մետրանոց անակոնդան է, որը պահվում է Նյու Յորքի կենդանաբանների միությունում: Անակոնդային կարելի է ճանաչել նաև իր կանաչա-մոխրագույն գույնից: Այդ գույնն նրան օգնում է քողարկվել և թաքուն մոտենալ իր զոհին:
Անակոնդաները հիմնականում բնակվում են Ամազոնի և Օրինոկոյի գետերում:



Հուլ 06

Աշխարհի ռեկորդները(մաս 9)

Աշխարհի ամենամեծ լողավազանը
Չիլիի առողջարան Սան Ալֆոնսո Դել Մարում, գտնվում է աշխարհի ամենամեծ ռեկորդակիր լողավազանը:
Լողավազանը բացվել է 2006 թվականի դեկտեմբերին, իսկ այդ հրաշքի շինարարությունը տևել է շուրջ հինգ տարի: Այդ տարիների ընթացքում ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դոլար: Լողավազանի երկարությունը կազմում է 1 կիլոմետր. իսկ ընդհանուր մակերեսը 8 հա:
Լողավազանը ունի 250.000 խորանարդ մետր ջրի համար, այնքան, որքան պարունակում են 6000 սովորական լողավազաններ:
Բայց սա ամենը չէ, ինչով կարող է հպարտանալ համաշխարհային ռեկորդակիրը: Նրա երկրորդ ռեկորդը խորությունն է: Այն ամենախորը կետում մոտ 40 մետր է: Լողավազանը պահելու համար տարեկան ծախսվում է ավելի քան 2 միլիոն դոլար:


Հուլ 06

Աշխարհի ռեկորդները(մաս 8)

Աշխարհի ամենախելացի մարդը
Աշխարհի ամենախելացի մարդը ԱՄՆ-ի Միսսուր նահանգի բնակչուհի Մերելին Վոս Սավանտն է:
Նրա IQ գործակիցը 228 միավոր է: Նրա այդ արդյունքը գրանցվել է  10 տարեկանում և հայտնվել գինեսի ռեկորդների գրքում: Նշեմ, որ 135 միավորից բարձր ունեցող մարդիկ  համարվում ոն հանճար, իսկմիջին մարդու IQ-ին 86-114 միավոր է:
Մասնագետները հաշվել են տարբեր ժամանակների խելացի մարդկանց IQ-ները: Նյուտոնի ու Վոլտերի մոտ այն եղել է 190, Գալիլեյի մոտ՝ 185, Լեոնարդո դա Վինչիի մոտ ՝ 150, Բախի և դարվինի մոտ՝ 140, Կոպեռնիկոսի մոտ՝ 130:
Մերելին սավանտը ծնվել է 1946թ. ոգոստոսի 11-ին: Համալսարանում սովորել է ընդամենը 2 տարի: Ամուսնացած է կենսաբան Ռոբերտ Ջարվիկի հետ, որն ի դեպ առաջինն է ստեղծել արհեստական սիրտը: Նրա IQ-ին 180 միավոր է: Մերելին ունի որդի, որի IQ-ն 164 միավոր է: Ըստ մերելինի մարդու  IQ-ն 40-60%-ով փոխանցվում է ժառանգաբար, սակայն լավ սնվելով այն կարելի է մեծացնել 20%-ով:
Հուլ 06

Աշխարհի ռեկորդները(մաս 7)

Աշխարհի ամենամեծ շիշը
Չեխական ապակի արտադրող Kavalierglass ընկերությունը պատրաստել է վիսկիի աշխարհի ամենամեծ շիշը, որի բարձրությունը 1.7 մետր է, կշիռը 50կգ, իսկ տարողությունը 228:
Այն ստեղծել է վիսկի արտադռող Edrington Group շօտլանդական ընկերության պատվերով, որով  վերջինս փօրձել է առաջ անցնել Jack Daniels-ի մրակիցներից:
Այսպիսով չեխ մասնագետները, կատարելով պատվերը, օգնել են Edrington Group-ին համաշխարհային ռեկորդ սահմանել:
Հուլ 06

Աշխարհի ռեկորդները(մաս 6)

Աշխարհի ամենամեծ եռաչափ նկարը ասֆալտի վրա
Ամենամեծ եռաչափ նկարը ասֆալտի վրա ստեղծել են Չինաստանում, այս կերպ տոնելով <<բոլոր մեկերի օրը>>՝ 11.11.11 ամսաթիվը:
1111 քմ տարածքով 3D հսկայական նկարը գտնվում է Շանհայում: Նկարում պատկերված է ծաղրածուի կերպարանքով հսկայական մի ռոբոտ:
50 մետրը, 22.22 մետրի վրա նկարը գրանցվել է գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենամեծ 3D նկար: Արտասովոր նկարը գովազդում է Շանհայի առևտրի կենտրոններից մեկը:
Հուլ 06

Աշխարհի ռեկորդները(մաս 5)

           Աշխարհի ամենաթանկարժեք տունը
Շվեյցարիայի Յուգի լճի ափին է գտնվում 12.2 միլիարդ դոլար աստղաբաշխական արժողությամբ աշխարհի ամենաէանկարժեք տունը: Վերջինիս շինարարությունը ավարտվել էր 2012 թվականին:
առանձնատունը զարդարված է մաքուր ոսկով և պլատինով, հատակը պատրաստված է ըրկնաքարից,  ինչպես նաև տիրանոզավրի օրիգինալ ոսկորներից ներդիրներ, որը 65 միլիոն տարեկան է:
Ընդհանուր առմամբ աշխարհի ամենաթանկառժեք տան բնակելի մակերեսը կազմում է 752 քառակուսի մետր, 388-ը հատկացված է ձեռնահարկին, իսկ 245 քառակուսի մետր զբաղեցնում է գինու մառանը: Շինությունն ունի 8 մեծ սենյակ, ինչպես նաև՝ մեծ ավտօտնակ՝ նախատեսված 4 ավտոմեքենայի համար: 
Շինության ճշգրիտ տեղը խիստ գաղտնի է: