Copy SMS

Փետ 22

Ֆիլմ, որը պետք է դիտեն և' պատանիները և' ծնողները

Trust- Доверие- Վստահել/Վստահություն
Ֆիլմ մի աղջկա մասին, ով ստանալով նոթբուք ր ծննդյան առթիվ, գրանցվում է մի սոցիալական ցանցում ու սկսում է նամակագրվել տարբեր մարդկանց հետ: Լինում է մի տղա ում հետ նա շփվում էր ամեն օր: Տղան ուղարկել էր իր նկարը ու ասել, որ 17 տարեկան է: Մի քանի օր հետո տղան ասում է, որ 17 տարեկան չէ, այլ 20 է: Աղջիկը սկզբում վախենում է, ապա նրան սկսում է տղան ավելի դուր գալ: Տղան աղջկան իր սեփական նկարները ուղարկել է տալիս: Նրանք խոսում են.. Խոսակցությունները շեղվում են ուրիշ թեմաների վրա.. Բայց նրանք խոսում են, ցույց տալով միմյանց հանդեպ ունեցած համակրանքը: Մի քանի օր անց տղան ասում է, որ  20 տարեկան չէ , այլ 25 է .... Աղջիկը զարմանում է ու ուզում է իմանալ, թե ինչու էր տղան ստել... Տղան բացատրում է, ասելով թե համակրում էր աղջկան ու չէր ուզում, որ իր տարիքը իմանա, որովհետև եթե իմանար, կվախենար... Նրանք շարունակում են նամակագրվել ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան.. Ամեն ինչ խորանում է.. Եվ մի օր երբ աղջկա ծնողները գնում են տեղ, տղան աղջկան կանչում է հանդիպման... Աղջիկը գնում է.. Սպասում է տղային... Եվ ինչ... Տեսնելով տղային, նա հասկանում է, որ ոչ թե 25 տարեկան է... Այլ մեծ, ավելի մեծ քան ինքն էր պատկերացնում... Միևնույն է, տղան իր հաճոյախոսություններով ու հիմար պատճառներով կրկին աղջկան ասում է իր խաբելու պատճատը... Թե ինչեր են տեղի ունենում հետո.. Աղջկա հետ ինչեր են կատարվում դպրոցում, ընտանիքում... Հոգեկան աշխարհի մեջ.... Դուք կտեսնեք ֆիլմում... 
Նայել անպայման!

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞