Copy SMS

Դեկ 13

2015-ի նորաձեւ կոշիկները

Նորաձեւ եւ յուրօրինակ կոշիկներն ընդգծում են կանանց տեսքը եւ հնարավորություն տալիս առանձնանալ ամբոխից: Օձի տարում նորաձեւ կոշիկներն աչքի են ընկնում թե գույների, թե ոճերի բազմազանությամբ: Ներկայացնում ենք 2015 թվականի թրենդային կոշիկները` առաջարկված աշխարհի հայտնի նորաձեւության տների կողմից:


Մետաղյա կոշիկներ: Մետաղյա կոշիկները այս տարվա գարնանային եւ ամառային սեզոնների ամենամեծ թրենդներից են: Արծաթե նրբաթիթեղով կոշիկները եւ սանդալները մեծ տեղ են զբաղեցնում այնպիսի հայտնի ապրանքանիշների կողմից առաջարկված հավաքածուներում, ինչպիսիք են`Nicole Miller, Emporio Armani, Giambattista Valli: Moschino-ի հավաքածուում կրունկներով սանդալները զարդարված են բյուեղյա խճաքարերով, իսկ Viktor & Rolf-ը ներկայացնում է հյուսվածքով զարդարված նավկոշիկներ:


Կարճ եւ հաստ կրունկներով կոշիկներ: Այս տիպի կոշիկները ներկայացված են Chanel, Bottega Veneta, Balenciaga ապրանքանիշների հավաքածուներում: Ծանր կոշիկները նաեւ ցուցադրվում են բարձր հարթ ներբաններով:

Թափանցիկ կրունկներով կոշիկներ: Թափանցիկ կրունկներով կոշիկները կրկին նորաձեւ են այս տարվա գարնանային եւ ամառային սեզոնների համար: Donna Karan եւ Valentino ապրանքանիշների հավաքածուներում ներառված են սեպանման սանդալներ` հարթ ներբաններով:

Տղամարդկանց ոճի կոշիկներ: Այս ոճի կոշիկներ ներկայացված են Victoria Beckham-ի հավաքածուում, որտեղ դիզայները մոդելավորել է սեւ եւ սպիտակ կոշիկներ: Giorgio Armani-ի հավաքածուի համար ստեղծված են դասական տղամարդկանց կոշիկներ կանանց համար:


Ճարտարապետական ոճի կոշիկներ: Այս ոճի կոշիկները տեղ են գտել Fendi, Rodarte, Jen Kao ապրանքանիշների կողմից ներկայացված հավաքածուներում` մի շարք ոճային լուծումներով: Ավելի պարզ, սակայն բավականին ոճային տեսականի կարելի է գտնել Missoni, Guy Laroche, J. Mendel-ի հավաքածուներում:


Աչք ծակող կրունկներով կոշիկներ: Այսպիսի կոշիկները բավականին նորաձեւ են գարնանային եւ ամառային սեզոններին: Just Cavalli, David Koma, Amaya Arzuaga ապրանքանիշները հետաքրքիր գույներ են ավելացրել անսովոր տեսք ունեցող կրունկներին, իսկ Matthew Williamson եւ Calvin Klein ապրանքանիշների կողմից ներկայացված հավաքածուներում ավելի մեծ ուշադրություն է դարձված կրունկների ձեւին:

Սուր քթով կոշիկներ: Գարուն-Ամառ 2015 հավաքածուներում ներառված կոշիկների մեծ մասը սուր քթով են: Նմանատիպ կոշիկներ ներկայացված են Versace եւ Emporio Armani ապրանքանիշների հավաքածուներում: Վերջինս ստեղծել է նաեւ մետաղյա քթով կոշիկներ:
Սողունների կաշվից կոշիկներ: Սողունների կաշվից պատրաստված կոշիկները տեղ են գտել Gucci, Derek Lam, Kenzo ապրանքանիշների ներկայացրած հավաքածուներում: Նման նախշերով կոշիկներ կան նաեւ Mugler, Anna Sui ապրանքանիշների հավաքածուներում: Որոշ դիզայներներ պարզապես օգտագործել են սողունի կաշվից երիզ` կոշիկին հետաքրքիր տեսք հաղորդելու համար:
Կտորից կոշիկներ: Նմանատիպ կոշիկները ներկայացված են Peter Som, Dries Van Noten, Peter Pilotto, Guy Laroche, Nicole Miller, Stella McCartney ապրանքանիշների հավաքածուներում

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 15

Նորաձև շրջազգեստներ՝ գարուն - ամառ 2013

Իվ Սեն Լորանը գտնում է, որ շրջազգեստի ամենակարևոր դետալը կինն է, ով հագնում է այդ շրջազգեստը: Եվ դրա հետ դժվար է վիճել: Կատարյալ է այն շրջազգեստը, որը ընդգծում է կանացի կառուցվածքի բոլոր առանձնահատկությունները: Գարուն -ամառ 2013 հավաքածուի  շրջազգեստներում ոչինչ անտեղի չէ, այստեղ ամեն ինչ ենթարկվում է մի ազդակի՝ ստեղծված լինել յուրաքանչյուր կանացի կառուցվածքի համար: 2013 գարուն - ամառ հավաքածուն մշակված է շեշտելով կանացի ուրվագիծը՝ շեշտը դնելով իրանի, ծնկի երկարության  վրա՝ մինիմալ դեկորներով և ամփոփ կտրվածքով: Ստորև ներկայացնում եմ գարուն ամառ 2013 համաքածուի նորաձև զգեստների ուղեցույցը:
4

3

7451

Հուն 10

Հագուստներ և կոշիկներ

 
Ձեզ եմ ուզում ներկայացնեմ հագուստների և կոշիկների տեսականի: Ասեմ որ հագուստը մեծ նշանակություն ունի մարդու արտաքինի վրա, որքան ճիշտ ընտրված լինի մեր հագուստը այնքան ավելի գեղեցիկ ու ինքնավստահ կլինենք մենք: Հագուստը մեզ ոչ միայն գեղեցկություն այլ նաև ինքնավստահություն է տալիս:












8

13

4851