Copy SMS

Հուն 05

Հետաքրքիր քարեր

Մարդու մտքի թռիչքը և երևակայությունը անսահման է, որը գործածում է ամեն տեղ, ամեն հարցում, կատարելագործում բնության անձեռակերտ հրաշքները, որի վառ օրինակ է քարը: Քարերը լինում են շատ տարբեր, տարբեր գույնի, չափի և տեսքի: Քարը օգտագործվում է շինարարության, արվեստի և գուշակության մեջ (քարի գույնով և առանձնահատկությամբ կարող են գուշակել ապագան և բնավորությունը): Քարից կարող են ստեղծել տարբեր հուշանվերներ, իսկ քարեդարում քարը մարդու անբաժան ընկերն էր:
Հուն 04

Սանրվածքներ

Շատ մարդիկ, հատկապես աղջիկները, իրենց գեղեցկությունը կապում են իրենց մազերի հետ: Նրանք ստեղծում են իրենց համահունչ և համապատասխան սանրվածքներ որոնք հավանում են նաև ուրիշները: Բայց կան մարդիկ ովքեր չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ սանրվածք կարելի է ունենալ և այդ հարցում հետևում են հայտնի մարդկանց:

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 28

Վզնոցներ

Վզնոցները կարող են գեղեցկացնել յուրաքանչյուր հագուստ......Վերջերս շատ ակտուալ են  օձիքատիպ վզնոցները......Ներկայացնեմ մի քանիսը(ճիշտ է ես առհասարակ չեմ հետևում նորաձևությանը, կրում եմ այն ինչը ինձ համար գեղեցիկ է ......)Ու խորհուրդ կտամ բոլորին ,որ լինեն ինքնատիպ և չնմանվեն ոչ ոքի
14

9

3761

Մայ 16

Բարբարա Պալվին

Բարբարա Պալվինը Հունգարիայի ամենահայտնի մոդելն է : Իր մոդելային կարիերան սկսել է 2006 թվականին ՝ 13 տարեկան հասակում :
2006 թվականից Բարբարան  աշխատել է Ասիայում : Նկարահանվել է ճապոնական Spur ամսագրի համար : 2009 թվականից սկսել է աշխատել img խոշոր մոդելային գործակալությունում , որտեղ նրա կարիերան սկսել է վերելք ապրել : Նա նկարահանվել է Jalouse ամսագրի ապրիլյան համարում , մասնակցել է իտալական Vogue ամսագրի լուսանկարչական նկարահանումներին , հայտնվել է ֆրանսիական L' Officiel ամսագրի կազմին :
Բարբարայի համար առաջին շոուն դարձավ  Prada-Ի աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրումը 2010 թվականին Միլանում : Այդ իրադարձությունը կարելի է համարել նրա կարիերայի թռիչքը : Նա հրավիրվել է մասնակցելու այնպիսի նորաձևության տների ցուցադրություններին , ինչպիսիք են ՝Miu Miu , Nina Ricci , Giles , Louis Vuitton : Նա մի քանի անգամ հայտնվել է ռուսական նորաձևության հրապարակումների էջերում :
Բարբարան համատեղում է մոդելային աշխատանքը և համալսարանում սովորելը :

7

10

1418