Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Փետ 07

Աշուն-ձմեր 2015 (ՄԱՍ 1 )



Բարև ձեզ:Ճիշտ է էրկար ժամանակ հետո, սակայն վերադարձա: Էլի նույն smile-ն եմ,ոչինչ չի փոխվել:Շատ էի կարոտել copypaste-ին ու copypaste-ցիներին:Խնդրում եմ իմ ընկերներին վերադառնալ ինձ  մոտ:Ու չէին խանգարի նոր ընկերները,քանի որ մարդը հարուստ է իր ընկերներով:Ինչևէ,անցնենք գործի:
   Գիտեմ, որ յուրաքանչյուրս էլ մեր ճաշակն ունենք,և յուրաքանչյուրս էլ հետևում ենք մեր ոճին:Ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ համադրած հագուստները՝ աշուն-ձմեռ նոր հավաքածու:
 Ինձ թվում է ձեր ճաշակի բան կգտնեք
6

10

1592

Նոյ 12

Ե՛րգ էիր աշուն և թախիծ դարձարմ



Ե՛րգ էիր աշուն և թախիծ դարձարմ
Ու թաղվեց հոգիս քո դալուկ գրկում,
Տեսիլք իմ սիրո, անաղմուկ անցար
Եվ ինձ թողեցիր աշխարհը տրտում:
***
Ահա՛, սիրելի՛ս, տեսնում եմ նորից,
Կրկին տեսնում եմ օրն այն մշուշված,
Երբ ինձ նայեցիր, ժպտացիր այնպես,
Որ ինձ թվաց, թե մի երգ եմ անցած:
***
Մոլեգնած անձրև, աշուն ես բերում,
Եվ անիծում եմ քեզ դրա համար,
Մեռնող ստվերներ, թախիծ ես բերում,
Եվ գունատ մշուշ աչքերիս համար:
***
Դե տանջի՛ր, անձրև, խենթ ու խելագար,
Թող քո շիթերը խոցոտեն հոգիս,
Որ էլ չտխրեմ իմ սիրո համար,
Որ չխենթանամ նրան տեսնելիս...
9

1

1910