Copy SMS

Օգս 29

Հույսի բեկորներ


Ահա, լսվում են բազու՜մ, բազմազա՜ն
Աղոթքի ձայներ…
Որդիս ետ դառնա` տու՛ն վերադառնա :
Ահա, նայում են բազու՜մ, բազմազա՜ն աչքեր
Ետ դարձի ճամփին,
Ով իր ամուսնու ,ով իր զավակի:
Աչքեր ,որ շատ են լացել
Աչքեր,որ այդ սպասումից
Քա՛ր են դարձել :
Ահա լսվում են բազու՜մ, բազմազա՜ն
Զարկեր` բաբախող սրտի
Սիրտ, որ շա՜տ է սպասել
Ու այդ սպասումից էլ չի՛ դիմացել :
Ահա սպասում ես հույսով,հավատով,
Որ դատարկ տունդ կլցվի նորի՛ց,
Որ ծուխն երդիկից կծխա նորի՛ց,
Եվ ահա սպասում
Այն վերջին հույսի բեկորին ,
Որ ե՛տ կգան
Հայրեր ու որդիք,
Նորի՜ց ու նորի՜ց:
Օգս 19

ԾՈՒՌ ՀԱՅՈՐԴԻՆԵՐ

ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐՆԵՐ, ՁԵՐ ԴԱՏԻՆ ԵՄ ՀԱՆՁՆՈՒՄ ՆՈՐ ԳՐՎԱԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՄՇԱԿՎԻ ՈՒՍՏԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԻԴ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ, ՈՐՊԵՍԶԻ ԱՅՍ ՄՏԱՀՂԱՑՈՒՄՍ ԿԱՐՈՂԱՆԱՄ ԴԱՐՁՆԵԼ ԻՄ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՑ ՄԵԿԸ... ՀՈՒՍԱՄ ԻՆՁ ԿՕԳՆԵՔ ՁԵՐ ԱԿՏԻՎ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐՈՎ... ՎԵՐՋՆԱԿԱՆ ՏԵՍՔԻ ԲԵՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՅՍ ՄԵԿԸ ԿՀԵՌԱՑՆԵՄ ՈՒ ԿԱՎԵԼԱՑՆԵՄ ՆՈՐ ՎԵՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ...

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Սեպ 05

Փոքրիկի վտանգավոր ընկերները

Այս տղայի անունը Չառլի է: Նրա հայրը կենդանաբանական այգի ունի ավստալական նահանգներից մեկում` Վիկտորիայում: Հայրը զարմացած չէ, որ իր որդին մեծ սեր ունի սողունների ու կենդանիների հանդեպ: Բայց Չառլին առավել հավանում է կենդանաբանական այգու Պաբլո անունով օձին` իր անբաժան ընկերոջը:
17

10

2345

Հուլ 21

Նրանք ընկերներ են...

Կոստա-Ռիկայի ձկնորսը` Ջիլբերտո Շիդենը գտել է մահամերձ կոկորդիլոսին և փրկել նրա կյանքը: Նա սովորեցրել է կոկորդիլոսին մի քանի հնարքներ` փակել մի աչքը, պտտվել, ձեռք սեղմել: Զարմանալի է, որ 450 կգ-անոց կոկորդիլոսին հնարավոր է եղել վարժեցնել:

17

37

1618