Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Փետ 06

Նորից

Նորից ցավ,թախիծ ծնվեց հոգուս մեջ,
Նորից մի նոր երգ ծագեց մտքիս մեջ,
Նորից ու նորից ուզում եմ լացել,
Ուզում եմ հեռու՜ հեռուներ՜ փախչել:

Ուզում եմ մարդկանց ժպիտ պարգեվել,
Մեծ հույս ու հավատ նրանց ներշնչել,
Ալ վարդեր կուզեմ մորս նվիրել,
Իմ ամբողջ կյանքը նրան ընծայեմ: 

Ասում են կյանքում ուժեղն է լացում,
Ասում են լացը ցավ է մեղմացնում
Ասում են լացիր որ հանցստանաս,
Ասում են՝ սակայն ո՞վ կհասկանա:

Լացել եմ ուզում երվ ես մենակ եմ,
Երբ մտքերիս մեջ խորասուզված եմ,
Անվերջ հուզվում եմ,մեկ-մեկ սուզվում եմ,
Կեղծ ժպիտներից արդեն հոգնում եմ:

Լուսինե Պեպանյան
Փետ 05

վերադարձա

Բարև բոլորին  : Երկար ժամանակ է ինչ չէի մտել Քոփիի իմ էջ ինչ-ինչ պատճարնեով:Ահագին բան է փոխվել ես ամիսների ընթացքում ակտիվացել եք :Զգում եմ,որ մեր երիտասարդությունը բավականին մտածող է:Շարունակեք նույն տեպմերով ես էլ այսուհետ կաշխատեմ ավելի հաճախ նյութեր հրապարակել:
Փետ 02

գրքից

Պատժվում են ոչ միայն դավաճանության համար, այլ նաև հավատարմության համար... Աշխատիր ապրել դավաճանության և հավատարմության արանքում..
Արշակ 2-րդ
Փետ 02

Անհաս Խորհուրդ


Մարդիկ իրենց մեջ կուտակած ցավը դատարկում են լացով, իսկ դու գիտես ինչպե՞ս են ծառերը դա անում: Նրանք տերևաթափ են լինում: Մարդիկ այդ ամենը անում են գիշերը: Ծառերը այնքան խելացի են, որ տերևաթափ են լինում օրը ցերեկով....
հեղինակ՝ Ցունամի