Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 15

Մամ,դու ճիշտ էիր...

Գիտե՞ս,մամ.դու ճիշտ էիր...ճիշտ էիր ամեն հարցում,ամեն ասածդ բառի մեջ անսահման ու անվերջ հոգատարություն կար...ափսո՜ս,շատ ափսո՜ս,որ կուրցած աչքերս թույլ էին տալիս ձայնիս բարձրանալ,նեղանալ ու փակվել սենյակում...Միայն հիմա,ինչ-որ չափով ուշ եմ հասկանում,որ գոռում ու վիճում էի նրա համար,որ ավելի վառ այրվեմ,որ ավելի խորը զգամ ցավը ու ավելի լավ հասկանամ,որ ճիշտ էիր,մա՜մ...Կներես ինձ մա՜մ,կներես Քեզ ուշ լսելու,չենթարկվելու...կներես սխալներիս համար...չնայած,որ ինքս ինձ չեմ ներում գիտեմ,որ Դու վաղուց ներել ես:Հիշում եմ,ամեն ինչ շատ պարզ եմ հիշում...Ասում էիր մա՜մ...՞երբ քեզ խեղդում է հիասթփությունը,երբ քեզ թվում է,որ ոչինչ այլևս չի ստացվի,երբ հնարավոր չէ ինչ-որ բան անել,իմացիր,միայն այդ ժամանակ է,որ դու իսկապես առաջ ես գնում...՞Ու ես առաջ կգնամ...կգնամ,որովհետև կաս դու:Իմ կողքին,թե ինձնից հեռո՝ մեկ է կաս,ու ոչմեկի գոյությունն այդքան հուսադրող չէ,ու ոչմեկի բառերն այդքան քաղցր չեն,ինչքան Քոնը...