Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուլ 07

Սոնյա Եսման

Սոնյա Եսմանը տասնութամյա մոդել է, նաև ռուս բյութի բլոգգեր, որն ապրում է Կանադայի Տորոնտո քաղաքում: Նա հինգ տարեկան է եղել երբ ծնողների հետ Սանկտ-Պետերբուրգից տեղափոխվել են Տորոնտո: Սոնյայի ծնողները բաժանվել են Տորոնտո տեղափոխվելուց մի քանի տարի հետո:Նա հաճախել է Տորոնտոյի դպրոցը: Նա ասում է, որ արդեն երկրորդ դասարանում մոռացել է ռուսերենը, քանի որ դպրոցում և ամենուր խոսել են անգլերեն և իր ծնողների հետ էլ է խոսել անգլերեն որպեսզի բացվի անգլերենը և Սոնյան չնեղվի, որ անգլերենը լավ չի ստացվում: Սակայն ստացվել է հակառակը. Նա մեկ տարվա ընթացքում հրաշալի տիրապետել է անգլերենին և մոռացել է ռուսերենը: Տասներեք տարեկանում նա սկսել է դիտել բյութի բլոգերների բայց անգլերեն:Մի անգամ նրա մոտ միտք է ծագել նկարել տեսանյութ և տեղադրել յութուբում: Նա այդպես էլ արել է: Հետո իրենց դպրոցից մի տղա տեսել է Սոնյայի տեսանյութը և սկսել է ծաղրել Սոնյային:Սոնյան վիրավորված ջնջել է տեսանյութը: Սակայն նա չի դիմացել և տասներորդ դասարանում բացել է իր նոր՝ classisinternal ալիքը, որը կա մինչև հիմա: Նա որոշել է հիշել ռուսերեն քանի որ նրան շատ են հետաքրքրում տարբեր լեզուները: Նա սովորել է ռուսերեն և նկարել էր առաջին տեսանյութը՝ Мои Идеальные Недостатки:Այս տեսանյութից հետո նա շատ հայտնի է դարձել շատ քաղաքներում: Սոնյան  մեկ տարի սովորել է խոսակցական ռուսերեն  և հետո իր ընկերուհի Անատին,որը ամերիկացի է, խնդրել է ռուսերեն սովորել: Ի զարմանս նրա՝ նա խոսում է ռուսերեն ակցենտով:
http://www.youtube.com/watch?v=iV2B9naw1RI
http://www.youtube.com/watch?v=80a1ATM8Ezc
http://www.youtube.com/watch?v=J5ky458PSfA
http://www.youtube.com/watch?v=rucan2W7xH0



Հուլ 07

Առավոտյան կոկտեյլ՝ ձեր ձեռքերով

Բարև ձեզ այսօր ևս ուզում եմ օգտակար լինել և թարմացնող ամառային կոկտեյլի բաղադրատոմս տալ: Դե ինչ գնացինք:
Մեզ հարկավոր է
Կոկոսի կաթ
Մոշ
Ազնվամորի
Ելակ
Սառույց
Շաքարավազ
Եվ բլենդեր:
Նախ բլենդերի մեջ լցնում ենք հատապտուղները: Այնուհետև լցնում ենք կոկոսի կաթը և մի երկու հատ սառույց: Հետո միացնում ենք բլենդերը: Երկու-երեք րոպե միացրած թողելուց հետո անջատում ենք բլենդերը: Հետո լցնում ենք երեք գդալ շաքարավազ, կամ եթե դուք քաղցր շատ եք սիրում ավելի շատ իսկ եթե հակառակը, ուրեմն ավելի քիչ:Այնուհետև գդալով փորձում ենք, եթե ձեզ համար լավ է, այդպես էլ թողեք, իսկ եթե ոչ, ապա ավելացրեք շաքարավազը: 
Ջուր խորհուրդ կտամ չլցնել որովհետև կորում է էֆֆեկտը, իսկ էֆֆեկտը այսպես ասած տնական կոկտեյլն է: Իսկ եթե շատ մարդու համար եք պատրաստում ապա ավելի շատ լցրեք մրգերը, կաթը և սառույցը այլ ոչ թե ավելացրեք ջուր: