Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 10

Կեղծ բաներ չեմ սիրում, դասատուիս չթողեցի, որ ինձ պաչի

Կենսաբի Մանուկյանի հետ մեր ջրերն էն գլխից տենց էլ մի առվով չգնացին: Վատ մասնագետ չէր, բայց ես չհարմարվեցի հետը: Սիրում էի այդ առարկան ու տանն էլ սովորում էի: Բայց որ դաս էր հարցնում` մեռնելու աստիճան չէի ուզում,բայց ստիպված էի լինում, որ հանկարծ մամային դպրոց չկանչեր:
Սպիտակ մաշկով, 50-ին մոտ կին էր, բայց իրեն նենց էր պահում, ոնց որ մի 90 տարեկան փնթփնթան պառավ լիներ: Մանուկյանին տանել չէի կարողանում: Էնքան չաղ էր, էնքան չաղ, որ վիզը չէր երևում. ոնց որ մարմնի վրա միայն գլուխ լիներ, մազերն էլ` տղամարդի նման խուզած:  Որ դպրոցով մեկ քայլում էր, հատակը դխդխկում էր:
Ով ինչ աներ-չաներ ես էի մեղավոր: Ճիշտ է` ես էլ նենց սուսիկ- փուսիկներից չէի, բայց այդ կարգի վատը չէի, ոնց որ ինքն էր ինձ ներկայացնում:
Ինձ իր աչքից քցել էր էն ժամանակվանից, երբ մի օր խնդրեց որ իր դասղեկ դասարանի համար պլակատ սարքեմ: Ես նկարելուց լավ էի ու մի օր եկավ մտավ մեր դասարան ու ասաց, որ իր դասղեկ դասարանի համար պիտի պլակատ սարքեմ: Ասելու ձևը ինձ դուր չեկավ` ոնց որ հրամայեր ու ոնց որ թե` ես պարտական էի իրեն: Ես ասացի, որ չեմ կարող սարքել. շատ էլ պետքս էր, որ աչքին բարձրանալու համար չարչարվեի: Ու ես էլ այն աշակերտներից չէի, որ դասատուների աչքին բարձրանալու համար ինձ կոտորեի` մի քանի սուտի գերազանցիկների նման:
Միշտ սիրուն էի հագնվում ու ամեն անգամ, երբ մտնում էր դասարան` մի անուն ուզում էր կպցներ: Ցխվում էր դրանից, որ լավ եմ հագնվում: Լավ եմ անում. ինչի չպետք է հագնվեմ որ՞: Մի անգամ էլ ծնողական պիտի լիներ, թարսի պես էլ դասղեկս որ եկավ օրն ու ժամը ասելու` կենսաբի ժամ էր, ու Մանուկյանն էլ պահը բաց չթողեց. օրը նշեց, որ գա մի լավ բողոքվի. իրեն էլ տենց առիթ էր պետք: