Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Նոյ 12

Մանուշակներ...

Բնապատկերները չի փոխում բնավ քո բնությունը,
Մանուշակները ինչ-որ կոպեկներ արժեն քաղաքում,
Սոված մի աղջիկ գրավ է դրել իր հեզությունը,
Դու իմ սերն էիր քո մեջ կշռում և կշռադատում:
Ի՞նչ արժեր արդյուք անհույս պոետի երկնային սերը,
Աղքատությունից խամրել մի ինչ-որ խալխուլ տնակում,
Բնապատկերներ, տիեզերք, հույզեր, աստղային նվագ,
Այս ամենի մեջ ոռնում է ինչ-որ ցուրտ դատարկություն:
Կշռադատելով սիրելը արժե ինչ-որ կոպեկներ,
Մանուշակները գին չունեն միայն հույզերի հովտում,
Օ՝, խեղճ ու կրակ և անդամալույծ իմ աստվածներր,
Մի՞թե իմ սերը այդքան թեթև էր կշռում կյանքում ...


5

0

3672