Ռուսերենի միջազգային օր
Պուշկինը համարվում է ժամանակակից ռուսերենի հիմնադիրը: Ռուսերենը՝ աշխարհի խոշոր լեզուներից մեկը, համարվում է ամբողջ աշխարհում ամենատարածված սլավոնական լեզուն, ինչպես նաև ամենատարածված եվրոպական լեզուն աշխարհագրական դիրքի տեսանկյունից:
Ռուսերենը, բացի Ռուսաստանի Դաշնությունից, պաշտոնական լեզու է համարվում նաև ԱՊՀ մի քանի երկրում, Աբխազիայում և Հարավային Օսիայում: Ռուսերենը նաև համարվում է ոչ պաշտոնական շփման լեզու նախկին ԽՍՀՄ երկրներում: