Copy SMS

Հուլ 16

Սերն ամեն անգամ չի տրվելու քեզ

Սերն ամեն անգամ չի տրվելու քեզ,
Մի տա ամենքին քո սերը անգին,
Շաղ մի տա սերդ ծաղիկների պես,
Սերն ամեն գարնան նորից չի ծաղկի:
Այս ջահել ու խենթ բանաստեղծի պես
Յոթ ծիծաղ մի տա... ամեն ժպտալուն,
Որ երբ իսկական սիրույդ հանդիպես,
Ոչինչ չունենաս էլ նրան տալու:
2

0

916

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 08

*** Աշխարհը Իմ Աչքերով ***

Մեզ շրջապատող ամեն ինչի մեջ կա գեղեցկություն, ոչինչ առանց գեղեցկության ստեղծված չէ, բայց այդ գեղեցկությունը անզեն աչքով չի երևում, հնարավոր չէ բացատրել, նկարագրել այն, միայն տեսնել է հնարավոր ու այն էլ ոչ աչքերով, այլ սրտով:
Ամեն առավոտ մենք արթնանանում ենք ինչ որ պատճառով, միգուցե այդ պատճառի մասին մենք էլ ոչինչ չգիտենք, բայց ամեն ինչ ունի իր պատճառները, մենք` նույնպես: Այնքան տարբեր ենք մենք միմյանցից, յուրահատուկ ու յուրօրինակ, բայց մեզ բոլորիս միավորում է երեք բան`սերը, ժամանակը, մահը: Այս երեք աբստրակցիաները միավորում են բոլորին ամբողջ մոլորակի վրա: Որովհետեև ամեն օր մենք ունենք սիրո կարիքը, ցավում ենք, որ ունենք քիչ ժամանակ ու վախենում ենք մահից:
Ժամանակ, ասում են այն բուժում է վերքերը, բայց լռում են այն մասին, թե ինչպես է նա ոչնչացնում ամեն լավ բան աշխարհում, թե ինչպես է գեղեցիկը վերափոխում տգեղի, վատի: Բայց պատճառն այն է, որ մենք չգիտենք այն ճիշտ օգտագործելու ձևը, վատնում ենք այն ամենի վրա, ինչն ոչ մի նշանակություն չունի, իսկ հետո բողոքում, որ ժամանակ չունենք, որ կյանքը կարճ է, իսկ իրականում կյանքը լիովին բավական է ապրելու համար, ուղղակի մենք ապրելու փոխարեն զբաղված ենք նշանակություն չունեցող բաներով: 
Սեր, այնքան շատ ու այնքան քիչ բան կարող եմ ասել այս զգացմունքի մասին, թվում է, թե կարող եմ այն նկարագրել` օգտագործեով ամենագեղեցիկ բառերը, իսկ երբ փորցում եմ անել դա, բառերն անզոր են դառնում, անգույն ու այնքան չնչին, որ հավասար է ոչինչ չասելուն: Սերն ամենուր է, այն մեր ներսից է գալիս ու շուրջն ամեն ինչ ծածկում իրենով:
Մահ` սրա մասին ոչինչ ասել չեմ կարող, միգուցե այն պատճառով, որ ինքս էլ վախենում եմ ու նրա մասին խոսելը նույնիսկ հաճելի չէ: Այն տանում է մեզնից ամենակարևոր մարդկանց ու թողնում մենակ, խլում է մեզնից մեր հարստությունը ու հասցնում ամենաուժեղ հարվածը, որից հետո շատերը ուժ չեն ունենում կյանքն շարունակելու:
Մենք միշտ ինչ որ բանի ենք ձգտում, կամ վախենում ենք ինչ որ բանից, մենք ամենուր սեր ենք փնտրում ու անընդհատ բողոքում ենք, որ ժամանակ չունենք, որ կյանքը կարճ է: Կյանքը դա առաջին հերթին մարդիկ են ու կյաքնում հաճախ չենք նկատում ամենակարևորը, չենք տեսնում այն թափանցիկ գեղցկությունը, որ դրված է ամեն ինչի մեջ, որ դրված է բոլոր մարդկանց մեջ, չկա մարդ, ով ամբողջությամբ վատն է, ու չկա մարդ, ով իդելական է, յուրաքանչյուրին հնարավոր է փոխել, ու վատ սովորությունները վերափոխել լավի, ու սիրել: Միթե կա ինչ որ բան աշխարհի երեսին, որ չունենա գեղեցկություն: Միակ “տգեղը” մեր աչքերն են, որ միշտ վատն են տեսնում, որ գեղեցիկը թողնում են մի կողմում ու տխրում վատի համար: Ամեն ինչ ունի իր գեղեցկությունը, թափանցիկ գեղեցկությունը, որը տեսնելու համար հարկավոր է նայել ոչ թե աչքերով, այլ սրտով…
Հուն 06

Ռուսերենի միջազգային օր

Ռուսերենի օրն առաջին անգամ եվրոպական օրացույցում հայտնվեց 2010թ., երբ ՄԱԿ-ի հասարակայնության հետ կապերի վարչությունն առաջարկեց ստեղծել տոներ՝ նվիրված կազմակերպության պաշտոնական լեզուներին: Որոշումը կայացվեց հենց Մայրենի լեզվի միջազգային օրվա նախօրեին: Ռուսերենի տոնը նշանակվեց հունիսի 6-ին՝ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը:

Պուշկինը համարվում է ժամանակակից ռուսերենի հիմնադիրը: Ռուսերենը՝ աշխարհի խոշոր լեզուներից մեկը, համարվում է ամբողջ աշխարհում ամենատարածված սլավոնական լեզուն, ինչպես նաև ամենատարածված եվրոպական լեզուն աշխարհագրական դիրքի տեսանկյունից:

Ռուսերենը, բացի Ռուսաստանի Դաշնությունից, պաշտոնական լեզու է համարվում նաև ԱՊՀ մի քանի երկրում, Աբխազիայում և  Հարավային Օսիայում: Ռուսերենը նաև համարվում է ոչ պաշտոնական շփման լեզու նախկին ԽՍՀՄ երկրներում: