Copy SMS

Մար 30

Կուրտ Կոբեյին....


Կուրտ Դոնալդ Քոբեյն ծննվել է Փետրվարի 20-ին 1967 թ-ին`Վաշինգտոն նահանգի Աբերդին քաղաքում՝ Grays Harbor հիվանդանոցում։ 2 տարեկանում ծնողները նրա մոտ նկատեցին հետաքրքրություն երաժշտության նկատմամբ, բայց դա զարմանալի չէր, քանի որ նա ծնվել էր երաժիշտների ընտանիքում։ Կուրտի մորաքրոջ խոսքերով Կուրտը 4 տարեկանում երգում էր և երգեր գրում։ Նա նույնիսկ փորձում էր Կուրտին սովորեցնել կիթառ նվագել, բայց չէր ստացվում։ Կուրտը շատ էր սիրում The Beatles խումբը և իր կուռքն էր համարում այդ խմբի վոկալիստ Ջոն Լեննոնին։

Oh...NO
1975 թվականին, երբ Կուրտը 8 տարեկան էր նրա ծնողները բաժանվեցին։ Կուրտը որոշ ժամանակ ապրեց մոր մոտ, բայց նա հեռացավ մոր մոտից, քանի որ համաձայն չէր, որ մայրը ամուսնանա ուրիշի հետ և տեղափոխվեց հոր մոտ։ Բայց նա հոր մոտից էլ հեռացավ, քանի որ հայրը նույնպես ամուսնացավ և ունեցավ 1 տղա, որի հետ Կուրտը միշտ խնդիրներ էր ունենում։ Կուրտը ապրում էր կամ հոր, կամ մոր բարեկամների հետ։ 14 տարեկանում Կուրտը դադարեց նվագել հարվածային գործիքներով և որոշեց կիթառահար դառնալ։ Մահվան մասին՝ Կուրտը մահացել է 1994 թվականի ապրիլի 5-ին, նրա դիակը հայտնաբերվել է ապրիլի 8-ին։ Անվտանգության համակարգ տեղադրելու համար Գարի Սմիթ անունով էլեկտրիկը եկել էր Սիեթլ, որտեղ գտնվում էր Կուրտի տունը։ Նա հայտնաբերեց Կուրտի դիակը և 08։45 զանգահարեց ոստիկանություն։ Կուրտը թմրանյութի մեծ դոզաից հետո ինքնասպան էր եղել։ Նա թողել էր մի գրություն, որ գրված էր կարմիր գրիչով։
Վերլուծում եմ
Դաժան մահով է մահացել Կուրտը: Դաժան մանկկություն, եսել չունեմ եղբայր կամ քույր ՝ եթե ունեմ ել միշտ կռիվ ու կռիվ... Եսել եմ ուզւմ կիթառ նվագել: Գուցե բոլորին թվա թե նա ունեցել է ուրախ-զվարթ օրեր մանուկ հասակում, բայց այս նյութից կարելի է հասկանալ, որ դա այդքանել էդպես չի՜ ... Ցավոք սրտի ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ՝ԿՈՒՐՏ ՔՈԲԵՅՆ ...