Copy SMS

Նոյ 03

Սիրո 6 հիմնական տեսակները

Կանադացի հոգեբան Ջոն-Լին առաջարկում է սիրո 6 հիմնական տիպեր

1. Ստորգե. սիրո այս տեսակը հիմնականում առաջանում է իրար կողքի ապրող մարդկանց մոտ, երբ նրանք համակրում են միմյանց, իսկ հետո որոշում են ընտանիք կազմել: Այս տիպին պատկանող սիրահարները ժամանակ չեն վատնում միմյանց աչքերի մեջ նայելով:Նրանք առանց էմոցիաների արտասանում են :

2. Լուդոս. Առաջացել է  բառից: Նրանք ովքեր սիրում են այս սիրով, երբեք իրենց կյանքը չեն նվիրում մեկ զուգընկերոջը: Նրանք չեն սիրում խոստանալ: Լուդոսը ոչ ընտրողական, անկայուն սեր է միտված թեթև հաճույքների, որը ծայրահեղ եսակենտրոն սեր է:

3. Մանյա.սեր-մոլեգնություն, որը առաջանում է էռոսի և լուդոսի համադրությունից: Սա ծայրահեղ վատատեսական, ինքնաքայքայող կիրք է: Նրան հատկանշական է հոգեկան ցավ և խուճապ, քնի և ախորժակի կորուստ:Մանյան շատ անկայուն և անհարթ զգացմունք է, երբ մարդը դառնում է իր սիրո գերին մշտապես գտնվելով մեկ գրգռվածության, մեկ ճնշվածության մեջ:

4. Պրագմա. այս սիրո տեսակը առաջանում է լուդոսի և ստորգեի համադրությունից: Սա հանգիստ, հավասարակշիռ զգացմունք է, այստեղ իշխում է միտքը, որին ենթակա են հույզերը: Պրագմայում էական է զուտ կենցաղային հաշվարկը: Պրագման պլանավորված զգացմունք է: Այն նման է կապվածության, համակրանքի, հիմնավորված է և ռացիոնալ: Պրագման կայուն է և տևական:

5. Ագապե. Այն լի է ալտուրիզմով: Ինչպես և հունական տարբերակում կենտրոնացած է սիրած էակի վրա, լի է անձնվերությամբ: Ստորգեի նման հոգեկան և հոգևոր զգացմունք է, համբերատար է և դիմացկուն, բայց առավել կրքոտ, ինչով և հիշեցնում է էռոսը: Այն առաջացել է էռոսի և ստորգեի համադրությունից:

6. Էռոսը դա կրքոտ և այրող սեր է: Այսպիսի սիրո մեջ լավ արտահայտված է սիրած էակից հոգեկան կախվածությունը: Էռոսը ենթադրում է մեծ ձգտում մարմնական գեղեցկության նկատմամբ: Մարմնականի ձգտումը նրա մեջ առաջին պլանում է գտնվում, նամանավանդ հարաբերությունների սկզբում: Սիրահարները այստեղ մեծ նշանակություն են տալիս մարմնի ձևին:





6

1

1054

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Սեպ 21

Կյանքը տողերում...

Բանաստեղծական կյանքը գերել է ինձ միշտ։ Կարդալով մեծ գրողների պոեզիաները ես հարցնում էի ինքս ինձ արդյոք ես ի վիճակի եմ գրել այնպիսի բանաստեղծական գործեր որոնցով կկարողանամ դառնալ հանրահայտ ամբողջ աշխարհում ու սկսեցի գրել։ Մանկական երազանքը ժամանակի ընթացքում հանգավ ինչպես այրվող նավը հսկայական օվկիանոսում, բայց ես շարունակում եմ գրել։ Մանկան երազանքը դարձավ սովորույթ ու կատարելագործվելու նպատակ, այնուհետև պարզապես հոբբի, ժամանակի խաղալիք։ Հիմա գրելը իմ կյանքի մի մասնիկն է։ Սերը, ընկերությունը դավաճանությունն ու ցավը, որքան հաճելի է երբ ներկայացնում ես նրանց տողերում, կարծես այդ կերպ ես ազատվում եմ նրանց ցավից։ Սակայն երբեմն նույնիսկ նրանք չեն բավարարում զգացմունքներս ամբողջովին վերարտադրելու համար։

5

0

1193

Մայ 25

Ես միշտ քեզ կսիրեմ

                                                     Աղջիկը ատում էր իրեն քանի որ կույր էր,նա ատում էր բոլորին,բացի իր սիրած տղայից:Տղան միշտ իր կողքին էր,իսկ աղջիկը ասում էր,եթե տեսներ աշխարհը կամուսնանար տղայի հետ:Մի գեղեցիկ օր մեկը դարձավ աղջկա աչքերի դոնորը :Վիրահատությունը հաջող անցավ և աղջիկը արդեն տեսնում էր:Նա տեսավ իր սիրած տղային ,այդ ժամանակ տղան հարցրեց <<Կամուսնան՞աս ինձ հետ>>:Այդ պահին տղան կույր էր:Աղջիկը մերժեց,իսկ տղան հեռացավ:Մի քանի րոպե անց աղջկան հաղորդագրություն եկավ որտեղ գրված էր`<<լավ պահպանիր աշքերս ,ես միշտ քեզ կսիրեմ>>
4

6

1073