Copy SMS

Օգս 30

ԿԱՐՈՏ ՀԱՅՐԵՆՅԱՑ


Հեյ, դու, անցորդ,
Կանգ առ մի պահ,
Լսիր խոսքս, նոր գնա,
Գուցե հոգում քո, կամ մտքում
Իմ պատմածից հուշ մնա...
Այս աշխարհում կա մի երկիր,
Կա մի փոքրիկ դրախտավայր,
Այն ինձ ծնող հողն է պարարտ,
Հունն է կյանքի իմ վարար...
Դարերն եկել անց են կացել,
Չի խոնարհվել նա երբեք,
Թեկուզ անցած ճանապարհից
Հուշ մնացին լոկ վերքեր...
Բազում սպիներ, որոնք ասես
Բախտը դաջել է այնպես,
Որ նոր ծնվող սերունդն անգամ
Ցավը զգում է այդ կարծես...
Օգս 25

ԿԱՐՈՂ ԵՍ ԳՆԱԼ


Թե այս աշխարհում,
Քո ապրած կյանքում,
Ոչինչ չես արել
Հօգուդ մարդկության,
Ոչինչ չես արել
Հոգուդ մաքրության,
Եվ սրտիդ խորքում
Հանգիստ լինելուն,
Գլուխդ հանգիստ
Բարձին դնելու,
Ապրելու համար՝
Կարող ես գնալ,
Քեզ ոչ-ոք երբեք
Ոչինչ չի ասի,
Լավ խոսք չես լսի,
Որն անկեղծ լինի,
Անկեղծ խոսք երբեք
Քեզ չեն նվիրի…

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 29

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ


Ես սիրում եմ քո աչքերի
Ոսկեշղարշ ծովն սնհատակ,
Քո շուրթերից անվերջ հնչող
Ադամանդե խոսքերը թանկ,
Քո հայացքի հեռուներում
Լուռ բնակվող համեստությունն,
Որն անդադար հմայելով
Պարգևում է ինձ մի նոր կյանք…
Հուն 22

ԵՐԵԿՈՅԱՆ ԱՆՈՒՐՋՆԵՐ


Երեկո էր...
Ամենօրյա երեկոների նման գեղեցիկ երեկո... 
Ես սովորականի նման պատուհանից դուրս էի նայում ու  ըմբոշխնում էի մայրամուտը, հիանում երկնքի գեղեցիկ կարմիրով, իսկ բակում խաղացող փոքրիկների աղմուկը օգնում էր ինձ զգալ կյանքի այն երջանիկ ակնթարթը, որը կարծես խառնվելով մայրամուտի գեղեցիկ տեսարանի հետ, ստիպում էր անդադար երազել...
Հուն 14

ՄԱՅՐԱՄՈՒՏԸ ՔԵԶ ՀԵՏ


 
Այսօր մայրամուտն այն
քան գեղեցիկ էր…
Աննկարագրելի էր արևի վերջին ժպիտն ինձ… Այնքան գեղեցիկ ու յուրահ
ատուկ, այնքան ջերմ ու սիրով լի, որ ես չգիտեմ, թե ինչպիսի բառերով  նկարագրեմ այն:
Եվ այդ ամենը միայն քո շնորհիվ, այդ ամենը միայն քո ժպիտների, քո հայացքենրի ու քո չքնաղ աչքերի շնորհիվ, քանի որ մայրամուտի ժամանակ դու կողքիս էիր: Եվ այն պահին, երբ արևըսկսեց իր վերջին ժպիտներն ու պայծառ շողերը թաքցնել մոխրագույն ամպերի տակ, ես զգացի քոանսահման ջերմությունը:
Այն իմ սրտում էր…
Հուն 07

ԲԱՐԵՎ

Բարև ով մարդիկ,
Բարև ով աշխարհ
Բարև ընկերներ,
Կյանքի ճանապարհ,
Բարև հարազատ,
Օտար, անծանոթ,
Բարև տիեզերք,
Կյանք մեր երազկոտ...
Հուն 01

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՓՈՔՐԻԿ

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է... Օր, որը ամբողջովին նվիրված է միայն երեխաներին, և բոլոր նրանց, ովքեր իրենց երեխա են համարում:
Շնորհավորում եմ բոլոր վերը նշված փոքրիկներին, ցանկանում եմ, որպեսզի նրանք միշտ լինեն առողջ, առույգ, զվարթ ու երջանիկ... Ցանկանում եմ, որ նրանք միշտ ապրեն այնպիսի պարզ երկնքի տակ ու այնպիսի խաղաղ պայմաններում, որ երբևիցէ չունենան մեր պաշտպանության կարիքը... 
Մայ 25

ԵՐԲԵՄՆ

Երբեմն աչքերս խանդում են սրտիս,
Եվ դառնանում են այդ խանդի ցավից,
Լուռ արտասվում են թաքուն իմ սրտից,
Այդ  արցունքներից չառնելով հանգիստ...