Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Սեպ 01

Անձնական Բլոգից

Իմ անձնական Բանաստեղծությունները որոնց ես առաջին անգամ եմ հրապարակում կամ ընդհանրապես մարդկանց ցույց տալի, եդ էլ միայն քո խնդրանքով ընկերս :D 
12

7

900

Մայ 25

Ես նրա վարորդն եմ

                                               Տղան զբոսնում էր իր ընկերուհու հետ և հենց այդ ժամանակ մի շքեղ մեքենա է գալիս... աղջիկը միանգամից բաց է թողում տղայի ձեռքն ու քայլում դեպի այդ մեքենան... տղան հարցնում է. _ ՍԻրելի'ս, ուր ես գնում??? _ Կներե'ս, բայց ես այս հարուստ տղայի հետ եմ գնում,_ պատասխանում է աղջիկը:Նա մոտենում է մեքենային ու նստում... տղան,որը ղեկին էր նստած մեքենայի,ասում է. _ Ներեցե'ք, բայց ես Ձեզ համար չկանգնեցրի մեքենան... այլ այն տղայի, ով Ձեզ հետ զբոսնում էր... ես նրա վարորդն եմ
7

1

1364

Մայ 23

Ոչ հարազատ ծնողները կարող են դառնալ հարազատ

                               Արամը ապրում էր իր իսկական ծնողների հետ, սակայն նրա կյանքը դժոխք էր դարձել: Նրա ծնողները Արամին չէին սիրում: Նրանք անընդհատ ծեծում, վիրավորում ու արհամարհում էին Արամին, սակայն ոչինչ չէր կարող Արամին ստիպել, որպեսզի այլևս չսիրի նրանց: Երբ Արամը դուրս էր գալիս բակ և տեսնում էր ուրիշ ծնողների` իրենց երեխաների հետ խաղալիս, ապա նախանձով էր լցվում: Նա մտածում էր, թե ինչու՞ մյուսները ունեն այդպիսի ծնողներ, իսկ ինքը` ոչ, ո՞րն է իր սխալը: Սակայն այդ հարցերի պատասխանները նա չէր գտնում: Նա հուսով էր, որ շուտով իր ծնողները կհասկանան իրենց սխալները և իրենց վերաբերմունքը կխոխեն իր նկատմամբ, սակայն այս ամենը դեռևս բոլորը չէր: Մի օր Արամի ծնողները ուղղակի ձանձրացան նրանից և նրան տարան մանկատուն: Արամը չէր պատկերացնում, որ նրանք այդպիսի արարքի ընդունակ են, սակայն պարզվեց, որ շատ էր սխալվել և իրականում չէր ճանաչում նրանց: Արամը դարձել էր ինքնամփոփ: Նա բոլորից իրեն հեռու էր պահում, միշտ նստում էր մի անկյունում և տխուր նայում շուրջը: Նա լցվել էր ատելությամբ և վերածվել էր ժլատ ու անխիղճ մի տղայի: Եվ հանկարծ նա լսեց իրեն որդեգրելու լուրը: Արամը հայտնվեց անծանոթ ընտանիքում: Նրա նոր ծնողները փորձում էին ամեն ինչ անել նրան երջանկացնելու համար և նրա ծնողներին փոխարինել: Սակայն նա նույնը չէր կարողանում զգալ, ինչ` նախկինում: Նոր ծնողները մեծ ջերմությամբ, սիրով էին շրջապատում նրան: Եվ այդ ամենից հետո Արամը շատ փոխվեց: Այն ջերմությունը, որը Արամը ստացավ նոր ընտանիքում, ամբողջովին փոխեց նրան` դարձնելով առաջվա նույն մարդամոտ, սրտաբաց և շփվող տղային: Արամը հասկացավ, որ նույնիսկ ոչ հարազատ ծնողները կարող են դառնալ հարազատ և տալ այն ջերմությունն ու սերը, որը չէր ստացել իսկական ծնողներից:
4

8

806