Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Ապր 24

Իմ ստվերը

I օր (կիրակի)
Ժամը 6.15-ն է, կանգնած կամրջի մոտ վայելում եմ արևածագը: Շարունակ ծխում էի, վայելելով առավոտվա լուռ և գեղեցիկ անդորրը: Հանկարծ* նկատեցի, որ ես միայնակ չեմ, կողքիս մեկն էլ կար, բայց ո՞վ էր: Նա այնքան աննկատ հայտնվեց կողքիս, կարծես մի քամի լիներ: Ես ուշադիր նայում էի նրան, զննում ամեն վայրկյանվա նրա դեմքի շարժումները, նրա շարժ ու ձևը, բայց հետաքրքիրն այն էր, որ նա չէր փոխում դեմքի արտահայտությունը, անշարժ և հանգիստ կանգնած էր: Նա չէր նայում ինձ, կարծես ես այդտեղ չլինեի: Նա կանգնած անշարժ` նայում էր մի կետին, այդ կետը ինձ համար անորոշ էր: Այդ անորոշ կետը կարծես ես լինեի, Նա նայում էր այնտեղ և ինձ տեսնում: Բայց ինչու հենց այդ կետը. . .Նա ինձ չնայելով հանդերց* կարծես գիտեր յուրաքանչյուր շարժումս: Մենք լուռ էինք, չէինք խոսում: Ես Նրան չէի հասկանում, բայց զգում էի, որ նա է ինձ լավ հասկանում: Ամեն վայրկյան սպասում էի, թե երբ էր ինձ նայելու: Ես ուզում էի տեսնել նրա աչքերը, ճանաչել հասկանլ նրան: