Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 27

Կյանքը գնալով փոխում էր իր գույները

Ես նրան հանդիպեցի, երբ կորցրել էի հույսս ու հավատս ամեն ինչի նկատմամբ: Կարծես նա հրեշտակ էր, որ եկավ երկնքից` ինձ մխիթարելու, վերադարձնելու հավատը մադկության ու ողջ աշխարհի հանդեպ: Երեկո էր, շրջում էի Երևանի բանուկ փողոցներից մեկով, հիշում էի անցյալի դառը էջերը, որ այդքան փորձում էի մոռանալ, բայց որը ստվերի նման շարունակ հետևում էր ինձ ու հանգիստ չէր տալիս: "Ես սիրում եմ քեզ, դու այն արևն ես, որ եկար ու լուսավորեցիր իմ հոգին, ես չեմ պատկերացնում իմ կյանքը այսուհետ առանց քեզ....''... Չէ՛, այս ամենը զուտ խոսքեր էին, եթե այդպես էր ինչի՞ է նա հիմա ուրիշի կողքին: Չէ՛ , ես խեղդվում եմ, անհնար է ապրել այսպես: Ավելի լավ է մեռնեմ, գուցե մա ՞ հը ինձ մոռացնել տա այս ամենը: Որոշեցի ու քայլերս ուղղեցի դեպի մահ տանող ճամապարհը: Բայց ոտքս սայթաքեց ու ես վայր ընկա: Երբ աչքերս բացեցի, զինվորականի համազգեստով մի երիտասարդ գրկել էր ինձ ու երեսիս ջուր էր ցողում: Այդ նա էր, իմ պահապան հրեշտակը: Այդ օրվանից ես հասկացա, որ պետք չէ այդպիսի անմիտ քայլ կատարել: Բայց ավաղ, ես հիասթափված էի, կյանքը դարձել էր դժոխքային, բոլորն ասես խորթ թվային, ես հուսահատված էի: Այդ դեպքը ինձ կյանքի փորձ տվեց: Փորձում էի մոռանալ այն, ինչ կատարվել էր ինձ հետ, բայց հուշերը խեղդում և հիշեցնել են տալիս նրան և նրա հետ կապված բոլոր վատ հուշերը: Ժամանակ անցավ: Մոռացա նրան, մոռացա անվերադարձ, կարծես չէի էլ ճանաչում նրան: Մոռացա, քանի որ գտա իմ իսկական կյանքի կեսին, իմ անկեղծ սիրուն, որին սիրեցի կյանքիցս առավել: Մենք երջանիկ ենք, մենք սիրում ենք իրար, մենք պաշտում ենք միմյանց: Կյանքը գնալով փոխում էր իր գույները, այն այլևս սև չէր: Հիմա արդեն ծիծաղում եմ ինքս իմ վրա, որ փորձում էի վերջ տալ կյանքիս մի սրիկայի պատճառով:
3

3

1114

Ապր 21

Պարույր Սևակ

Հանճարը հենց նրանով է հանճար, որ երբ կարդում ես նրա ստեղծագործությունը՝ քեզ թվում է թե դու ես գրել, քեզ թվում է թե ամեն մի բառը, ամեն մի վանկը քո սրտից է պոկված, քո ցավով շաղախված: Պարույր Սևակի «Դու ես մեղավոր» բանաստեղծությունը հենց այն է, որ ինձ թվում է իմ սրտից է պոկված: Այդքան հոգեհարազատ… Նույնիսկ ես չէի կարող արտահայտել այն, ինչ ես հիմա ապրում եմ: Բայց ահա հանճարը իմ կյանքն արտահայտեց, նա դա զգաց, իմ զգացմունքները նա հասկացավ… Հիրավի հանճար էր Պարույր Սևակը…