Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուլ 03

Ի՞նչ նվիրել աղջկան

Ցանկացած նվեր պետք է ընտրել սրտի թելադրանքով: Ցանկացած մեկին հաճույք պատճառելը չափազանց դյուրին է, եթե դուք հաշվարկներ չեք անում: Նախ, մոռանանք այն թյուր կարծիքը, որ կարևոր է նվերի արժեքը: Ամենևին, և հանդգնեմ ասել, ինչքան թանկարժեք է ձեր նվերը, այնքան քիչ է դրանից ստացվող հաճույքը: Սա որպես չգրված օրենք: Եվ երկրորդ, երբեք մի մտածեք, թե ինչ է անհրաժեշտ կնոջը, այլ մտածեք ինչն է ձեր կարծիքով նրան պակասում: Եթե դուք երկար մտածում եք ինչ նվիրել, ուրեմն կոպիտ ասած դուք սրտանց չեք նվիրում, այլ որպես պարտականություն: ՄԻ արեք դա, աղջիկները զգում են.....
Ստորև կներկայացնեմ մի քանի օրինակներ, ինչպես կարելի է օրիգինալ նվեր մատուցել աղջկան: Հուսով եմ սրանք կծառայեն ոչ թե նվերներ, այլ օրինակներ, որոնք կոգևորեն ձեզ և կփորձեք հորինել ձեր ոճը:
1.Շոկոլադ - այո, այն ամենից քաղձր ու սիրառատ նվերն է կանանց, ջերմացրեք նրանց գեղեցիկ  շոկոլադե նվերով, նրանք դա երկար կհիշեն