Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 21

Ծանոթ -անծանոթիս ...

Դու նորից չկաս ,իսկ ես ամեն անգամ փողոց դուրս գալով քեզ  եմ փնտրում ...Դու չկաս,բայց ամեն քայլափոխիս ծանոթ-անծանոթ դեմքերի մեջ մի դեմք եմ փնտրում ՝ամենածանոթս ու անծանոթս...Բոլոր ձայների մեջ մի ձայն եմ փնտրում,որ երբևիցէ չեմ լսել ու չգիտեմ էլ ինչպիսին է այն,խրոխտ ու ուժգին ,թե նուրբ ու բարի ?...դու չկաս ,բայց երբ փողոցում թեթև քայլերով գնում եմ առաջ ու հանկարծ ականջիս է հասնում ...թը՛փ,թը՛փ ....մի ոտնաձայն...ես անկախ ինձնից քո դեմքն եմ հիշում ,հետո ոտնաձայներին զուգահեռ ուժգնանում է սրտխփոցս ...իսկ երբ սիրտս կանգ է առնում, ես վերջապես շրջվում եմ ,բայց ...նորից եմ սխալվում ...Այդ նորից դու չէիր ,դու նորից չկաիր իմ ծանոթ-անծանոթ...((             
7

3

767

Հուլ 23

Մնա ինձ հետ...

Քայլում եմ անձրևից ներշունչ ստացած փողոցներով ու աշնան սառը քամին ուղեկից է դառնում իմ տրամադրությանը: Փողոցներում համարյա թե մարդ չկա՝ կատարյալ ամայություն, ցուրտ, անձրև, անշնչացած մարդկային էություն... որքան մոտենում են աշնան տխուր ու երկար օրերը, այնքան իմ մեջ ինչ-որ բան հանգչում ու կամաց-կամաց դառնում է անտանելի: Կյանքը, մարդիկ, ընկերությունը, սերը, ամեն ինչ դարձել է անիմաստ մի տեսակ: 
2

6

1022