Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Նոյ 03

Աշուն

Հանգչող բնության ոսկեվառ ոգին աշուն է ներկում: Դեղնակարմիր ծառերը խշշում են մեղմաձայն, գույնզգույն տերևներին օրորում է մի լուռ թախիծ: Ծառերը մերկացել, տերևաթափ են դարձել: Նրանք հառաչում են ինչպես մի ծերունի, ով կյանքի մայրամուտին այգաբացն է հիշում: Անձրևի ջրացող ուլունքները ճյուղերի վրա ալիքվող արցունք են կաթում և դիպչում չորացած տերևների տամկությանը: Ծառերը պատրաստվում են ձմռանը, որը մոտենում է՝ ուսերին դրած սառնության բեռը: Մերկացած ծառերին կփարվի ձյունը, որպես երբեմնի կարոտների և մեղավոր հույսերի ուշացած արդարացում: Չորացած տերևների հուշերի կանչը թերթում է օրացույցիս աշնանային էջերը: Ես հայտնվում եմ մանկության իմ արահետում, որտեղ ամեն մի ճանապարհ խաչմերուկ էր դառնում: Հիշում եմ, թե աշնանային օրերին որքան էր գեղեցկանում մեր այգի տանող  ճանապարհը. թափված տերևները, որպես արևի բեկված շողեր, զարդարում էին փողոցները:
  Տերևների մեղմաձայն շրշյունը դիպչում էր ականջիս և շոյում սրտիս նեղ լարերը: Քամին միշտ խաբում էր տերևներին՝ խելահեղ պարի հրավերով և տանում նրանց իր անդին հեռուները: Տերևները դողում էին աշնան սարսուռով, որը վերահաս ձմռան նախերգանքն է: Մինչ տերևներն աշուն էին երգում, գթազուրկ քամին տալիս էր նրանց վերջին քայլերթը: Ես տերևներ էի հավաքում աշնան գունագեղ պարահանդեսից և, որպես դեղին էջանշաններ, պահում իմ սիրելի գրքի էջերում: Այդ ժամանակից անցել են տարիներ: Փոփոխվող աշխարհի թարմությունը մաքրում է նույնության հայելին: Մի առավոտ, երբ ես նստած էի սենյակիս անկյունում, դարձյալ ձեռքս առա և բացեցի  Ակսել Բակունցի գիրքը, որի էջերում պահվում էր ծառերի ոսկեգույն թախիծը: Մանկության հեռավոր բույրերը լցվեցին հոգուս խոր անձավները: Տերևների սառած երակներում դեռ ապրում էին իմ մանկության կյանքի արևոտ հուշերը : Հաստաբուն ծառերը, որոնցից երբևէ կառչում էին տերևները, միշտ կանգուն են,- մտածում էի ես: Նրանք վաղուց մոռացել են դեղնակարմիր հրաշքներին, քանզի այժմ նրանց ճյուղերից թափվում են ուրիշ տերևներ,- շարունակվում էին մտորումներս,- մոռացումն է գծում հիշողության սահմանը:
  Մի օր աշունը գարուն կդառնա, ամիսների վազքին կհաջորդի տարիների երթը: Ձուլվելով բնության ոգուն՝ տերևներն աշուն կբուրեն, խառնելով աշխարհին իրենց անձրևոտ շշուկները: Մի կողմ դնելով գիրքը,հնացած  ես ես վեր կացա տեղիցս, տերևները ձեռքիս մոտեցա պատուհանիս: Նրանց մեկիկ-մեկիկ հանձնեցի քամուն՝ միահյուսելով ազատության զրնգուն կանչին: Գունագեղ պարի թովիչ պտույտը տարավ նրանց անծանոթ աշխարհներ: Երփներանգ անուրջները ձուլվեցին տերևների աշնանային երամին: Թող տանի նրանց քամին և պահպանի բնության ներդաշնակությունը: Ժամանակը հավերժական նորոգման հարատև ընթացքն է: Ընկնելուց հետո տերևներն այլևս չեն փարվի ճյուղերին, սակայն կկերտեն նորաբողբոջ ծառերի զմրուխտե տեսիլը: Դիպչելով բնության զարկերակին՝ նրանք ծաղկաբույր գարուն կբերեն:
Ամեն աշնան հետ նրանք կվառեն իմ մանկության բույրերի գույնզգույն հանդեսը:
Եվ տխրությունը ուրվական դարձած,
Թափառեց բոլոր կողմերն անպատճառ,
Անտառի՛ց, անտառ՛, փողոցից՛, փողոց՛,
Մայթից՛, մայթ՛ ու պարուրեց ինձ……….. 
Հուլ 23

Մնա ինձ հետ...

Քայլում եմ անձրևից ներշունչ ստացած փողոցներով ու աշնան սառը քամին ուղեկից է դառնում իմ տրամադրությանը: Փողոցներում համարյա թե մարդ չկա՝ կատարյալ ամայություն, ցուրտ, անձրև, անշնչացած մարդկային էություն... որքան մոտենում են աշնան տխուր ու երկար օրերը, այնքան իմ մեջ ինչ-որ բան հանգչում ու կամաց-կամաց դառնում է անտանելի: Կյանքը, մարդիկ, ընկերությունը, սերը, ամեն ինչ դարձել է անիմաստ մի տեսակ: 
2

6

1235