Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հոկ 07

Հայերի գյուտերը, առանց որոնց դժվար է աշխարհը պատկերացնել մաս.2.

14.Վարազդատ Կանարջյան.Պլաստիկ վիրաբուժության հիմնադիր:
15.Ալեքս Մանուկյան.Ստեղծել է պաղպաղակի կոնաձև վաֆլի:
16.Արտաշես Հայկանյան.Ստեղծել է առաջին պլաստիկ տարաները, կոկա-կոլայի պլաստիկ շշերը արտադրող մեքենան:Նա ավտոմեքենաների ապակիների մաքրիչի և այլ գյուտերի հեղինակ է:
17.Ռուբեն Էսկերջյան.Ստեղծել է զենիթային գնդածիրները, որոնք ԱՄՆ-ի ռազմական ուժերը օգտագործել են 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակ:
18.Հովհաննես Ադամյան.Սև և սպիտակ, գունավոր հեռուստացույցների, առաջին տեսամագնիտոֆոնների սկզբունքների հիմնադիր:
19.Գաբրիել Ղազարյան.1911 թվականին Ստեղծել է մազերը չորացնող սարք (ֆեն)
20.Քրիիստաֆոր Տեր-Սերոբյան.Ստեղծել է ԱՄՆ-ի թղթադրամների կանաչ գույնը, որը հնարավոր չէ կեղծել:
21.Ալեքս Մանուկյան.Ջրածորակի գյուտարար:
22.Արտաշես Հայկանյան. Ստեղծել է կոկտեյլի ճկուն ձողիկները:
23.Էմիկ Ավագյան.Լինելով ի ծնե հաշմանդամ, ստեղծել է հաշմասայլակը:1961 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդին հեղինակին պարգևատրել է:
Հոկ 06

Հայերի 13 գյուտերը, առանց որոնց դժվար է աշխարհը պատկերացնել մաս.1.

1.Մայքլ Տեր-Պետրոսյան.Ամերիկյան ֆիզիկոս,տոմոգրաֆիայի գյուտարար, որն անգնահատելի է բժշկական հետազոտություններ կատարելիս:
2.Ստեփան Ստեփանյան.Ստեղծել է բետոնախառնիչը:
3.Ռայմոնդ Վահան Դամադյան.Ստեղծել է մագնիսառեզոնանսային սքան մեքենան:
4.Լյութեր Ջորջ Սեմիրջյան.Ստեղծել է բանկոմատը:ունի 200 գյուտի արտոնագիր:
5.Պիտեր Ոսբիկյան.Ստեղծել է ինքնամաքրվող հատակամաքրիչ:
6.Բորիս Թաթոյան.Հաշվողական տեխնիկայի մշակող,Ճարտարապետական սկզբունքների աշխատանքների,համակարգչային ծրագրային ապահովման հեղինակ:Պետական և Լենինյան մրցանակների մրցանակակիր.
7.Արթուր Սաֆարյան.Ստեղծել է ավտոմեքենաների ավտոմատ փոխանցման տուփը:
8.Ռոջեր Էդվարդ Բոլինգվուդ Ալթունյան.Ստեղծել է ներշնչակ և քրոմոլին նատրիումը ասթմայի, ալերգիայի բուժման համար, քթի սփրեյ և աչքի կաթիլներ:
9.Արտեմ Միկոյան.Ստեղծել է ՄԻԳ օդանավերը:
10Արթուր Բլբուլյան.Ստեղծել է Ա-14 թթվածնային դիմակները, որոնք 2-րդ Համաշխարային պատերազմի ժամանակ օգտագործել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը:
11.Ժիրայր Թեզել.Ստեղծել է մազերի իմպլանտացիայի մեթոդը:
12.Դոկտոր Ալբերտ Կապիկյան.Ստեղծել է բերանի վիրուսի  դեմ պատվաստանյութ:
13.Էդ Իսկենդերյան.Ստեղծել է մրցավազքային մեքենայի հիդրավլիկ գլան
Մայ 25

Մրգերն իրենց օգտակար հատկություններով


Ձմերուկ- Երկար ժամանակ ձմերուկը համարվում էր հաճելի, համեղ, բայց օրգանիզմի համար ոչ պիտանի: Այնինչ հետագայում պարզվեց, որ այն իր տեսակի մեջ եզակի է, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր, որոնք մասնակցում են օրգանիզմում արյունաստեղծման գործընթացին: Ձմերուկն օգտակար է հոդատապի, աթերոսկլերոզի, արթրիտի և մի շարք այլ հիվանդությունների ժամանակ, քանի որ նպաստում է օրգանիզմից խոլեսթերինի արտամղմանը: Ձմերուկի երկար օգտագործումը բուժում է խրոնիկական գաստրիտ: Ի դեպ՝ մի վարկածի համաձայն, ձմերուկի հայկական անվանումը առաջ է եկել «չմեռուկ» բառից, որը ժամանակին ունեցել է «անմահություն» իմաստը:
3

2

5066