Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Նոյ 17

Copy-ին ակտիվացնելա պետք

Բարևններր անցյալից , ես որոշեցի մի հատ ճանապարհորդություն կատարեմ (մի խոսքով ես եկել եմ անցյալից) , որ տեսնեմ ինչպիսինա մեր ներկա ժամանակների (մեր համար ապագայի) CopyPaste-ը , որ մեր համար մի մեծ ընտանիքի դերա կատարում: Քանի որ ես չեմ ցանկանում որ մեր ընտանիքը եսքան պասիվ լինի  մի քանի առաջարկ ունեմ .

 
Օգս 29

Պատրանք

Հեռվում կարծես
Նշմարվում են ինձ`
Աչքեր կարոտած,
Աչքեր զարմացած:
Տեսնում եմ դեմքդ,
Տեսնում հայացքդ
Հառած ինձ վրա:
Ձեռքերս եմ պարզում
Գրկել՝ փարվե՛լ եմ ուզում
Կարոտս առնե՛լ եմ ուզում
Բայց դու չքանում
Թողնում ու լուռ հեռանու՜մ:
Գրկել՝ փարվել չե՜մ կարողանում,
Կարոտս առնել չե՜մ կարողանում,
Լուռ կարոտում եմ`
Կարոտն իմ սրտի
Խեղդել եմ ուզում
Եվ մոռանալ մոռանալ
Աչքերն կարոտած
Աչքեր՝ զարմացած:
Մոռանալ-մոռանալ
Չե՜մ կարողանում:
Հուն 15

Ժամանակի հետ պատռում ես մարդկանց դիմակները, ապա ինքդ ես կրում դիմակ՝ ժպիտի դիմակ: Դու թաքցնում ես քո մեջ եղածը, դու կամաց-կամաց սկսում ես սիրել մթությունը...


 
Ժամանակի հետ փոխվում է ամեն ինչ: Անհետանում են ժպիտներն ու արցունքները, կորչում են...Դու նմանվում ես թևերը կտրած թռչունի, ով կտուցով հուշեր է տանում... Տանում է մեծ դժվարությամբ, քանի որ տարիքի հետ շատանում են հուշերը... Շատանում են ցավն ու անտարբերությունը,վերքերն ու սպիները, մտերիմ մարդկանց թողած մոխիրը հոգումդ, և այդժամ միայն դու գրկում ես մենակությանդ, փարվում ես ու կարծում, թե ընկել ես անդունդը: Բայց ո՛չ, անդունդը քեզ չի ընդունելու իր գիրկը, այնպես որ ձգտի՛ր բարձրանալ կյանքի աստիճաններով` առանց մոռանալու ներքևում գտնվող ձեռքին, որին պետք է վերև
քաշես և նաև երկերեսանի մարդկանց, ում կյանքն արդեն պատժել է...

 Ժամանակի հետ պատռում ես մարդկանց դիմակները, ապա ինքդ ես կրում դիմակ՝ ժպիտի դիմակ: Դու թաքցնում ես քո մեջ եղածը, դու կամաց-կամաց սկսում ես սիրել մթությունը...
 Ժամանակի հետ դու կորցնում ես մարդկանց և գտնում նոր ընկերներ: Բայց այդպես էլ չես կարողանում մոռանալ նրանց, ում հետ ժպտացել և արտասվել ես:
 Ժամանակի հետ կարողանում ես թողնել մարդկանց, որքան էլ ցավոտ լինի: Սովորում ես հետ չկանչել՝ չնայելով անգամ կարոտիդ:
 Բայց արի ու ժամանակի հետ մի՛ կորցրու մարդկությունդ: Մի՛ գլորիր քեզ անդունդը, մի՛ կործանիր աշխարհդ մեկի պատճառով, բայց և քրքրի՛ր ինքդ քեզ կարոտից...Դա էլ է քեզ համար...
    Ժամանակի հետ սլացիր վերև...
Մայ 21

Սկզբից մինչև վերջ...

Երբ ես "փոքր էի", ես ամաչում էի հետդ խոսել, նայել աչքերիդ մեջ, ամաչում էի ցույց տալ Քեզ, թե որքան շատ եմ Քեզ սիրում..., Երբ ես "փոքրի էի" գրկում էի Քեզ ամուր, այնքան ամուր, ինչքան, որ ուժս հերիքում էր բացատրել Քեզ սերս... ու միյան այդ ձևով էի կարողանում բացատրել...Տեսնե՞ս հասկանում էիր...