Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 22

Վարդեր...

լեգենդներ վարդի մասին...


Նրան աստվածացնում էին...սիրում..երկրպագում ,երգեր ձոնում ու փառաբանում դեռ անհիշելի ժամանակներից...Այս չքնաղ ծաղկի գեղեցկությունը,բույրը,քնքշությունը , նրբագեղությունն ու մոգական հրապույրները  անտարբեր չեն թողնի  ոչ մեկին...
Վարդ...ուրախության,սիրո և տխրության խորհրդանիշ...Կա ավելի գեղեցիկ ծաղիկ ,քան վարդը...?Գիտեք ծաղիկներ ,որոնց գույներն առավել  պերճախոս լինեն ու պատմեն  սիրո մասին այդպիսի խորությամբ  ,քան վարդը ...?? Քնքուշ կամ կրքոտ ,անմեղ կամ մեղավոր,դառն ու անպատասխան ,կամ ՝փոխադարձ ու ջերմ  Սիրո մասին...
Այս չքնաղ ծաղկի մասին բազմաթիվ լեգենդներ կան ....Ոչ մի ծաղկի այդքան իմաստներ ու խորհրդանիշեր վերագրված չէ , որքան   վարդին.....կպատմեմ համառոտ,բայց նախ անդրադառնամ նրանց գույներին ու նշանակությանը...Գիտեմ,դա ձեզ ավելի է հետաքրքրում...այդպես չէ))))



Հուն 16

ԴԱԺԱՆ ՍԵՐ

..Կժպտա՞ս ինձ համար.. Պատմությունս սկսվում է դպրոցից: Աղջիկը 16 տարեկան էր, տղան՝ 17: Սիրում էին իրար: Այնքան շատ էին սիրում, որ զգում էին իրար հետ կապված ամեն ինչ, նույնիսկ հազարավոր կիլոմետրեր հեռու: Նրանք հանդիպում էին ամեն օր և երբեք իրարից չէին նեղանում: Բոլորը գիտեին նրանց մասին, սկսած ընկերներից, վերջացրած ծնողներից: Նրանք շատ երջանիկ էին, այնքան որ կարծես հեքիաթում գտնվեին, ողջ աշխարհը իրենցն էր: Նրանք միայն միմյանց համար էին ապրում… Այսպես անցնում էին օրերը, նրանք մեծանոմ էին: Ընդունվեցին նույն ուսումնական հաստատությունը, նույն
բաժինը… Մի խոսքով ամեն ինչ իդեալական էր նրանց համար: Բայց հանկարծ, երբ երկրորդ ուսումնական տարին դեռ նոր էր սկսվել, տղան չէր գալիս դասերի, չէր պատասխանում աղջկա հեռախոսազանգերին: Աղջիկը անհանգիստ էր, անընդհատ զանգահարում էր և′ տղայի ձեռքին, և′ տան հեռախոսահամարին, սակայն ոչ ոք չէր պատասխանում: Որոշեց գնալ տղայի տուն, բայց այնտեղ ոչ ոքի չգտավ: Իմացավ, որ նրանք ամբողջ ընտանիքով մեկ այլ տուն են տեղափոխվել, հասցեն այդպես էլ չիմացավ: Տղայից նրան մնացել էին միայն լուսանկարներ ու մի մատանի, որը տղան էր նվիրել… Մեկ ամիս անց աղջիկը տղային տեսնում է համալսարանում, մոտենում է նրան, գրկում ու սկսում լաց լինել, իսկ տղան հետ է հրում աղջկան ու անտարբեր հայացքով ասում, թե էլ չի սիրում աղջկան, ու նաև ասում, որ ուրիշի հետ երջանիկ լինի: Աղջիկը լսելով այդ բառերը՝ իրեն կորցնում է՝ քարանում, և կարծես անշնչացած մարմին՝ անթարթ նայում է տղային: Տղան հեռնում է, իսկ աղջիկը մնում միայնակ: Մեկ շաբաթ անց նրանք էլի տեսնում են իրար, սակայն տղան այնքան անտարբեր է լինում, որ աղջիկը նույնիսկ չի փորձում նայել նրա աչքերն: Աղջիկը տանջվում էր, բայց… Անցավ մեկ տարի, ու այդ աղջիկը սկսեց ընկերություն անել մեկ ուրիշի հետ, որպեսզի մոռանար նախկինին: Նրանք նշանվեցին և աղջկա նշանդրեքից մեկ օր անց նրան տեղեկացրին, որ նրա առաջվա ընկերը մահանում է ռակից: Ասացին նաև, որ տղային չկարողացան բուժել, քանի որ մեկ տարի առաջ էին իմացել հիվանդության մասին, մինչդեռ տղան շատ վաղուց էր հիվանդ, ու աղջկան խնդրեցին, որ վերջին անգամ գա տղային հրաժեշտ տալու: Աղջիկը գցեց նամակը ու սկսեց վազել: Արցունքներով էր ողողվել նրա երեսը, իսկ սիրտը գտնվում էր ալեկոծության մեջ: Նա շնչակտուր մտավ տուն, նայեց այնտեղ գտնվող մարդկանց ողբալի աչքերին և հասկացավ, որ նա ուշացել է: Տղայի մայրը, տեսնելով աղջկան, մոտեցավ, գրկեց ու ասաց, որ տղան մեռնելուց առաջ նրա անունն է տվել, ու աղջկան փոխանցեց տղայի օրագիրը: Աղջիկը լուռ մոտեցավ անշնչացած տղային, և չդիմանալով այդ հարվածին՝ ուշաթափվեց… Անցավ մի քանի ամիս, և վերջապես աղջիկը համարձակություն ունեցավ կարդալ տղայի օրագիրը: Այնտեղ գրված էին տղայի բոլոր տառապանքները այդ մեկ տարվա ընթացքում ու նաև այն, որ տղան երջանիկ է եղել աղջկա հետ, անսահման երջանիկ, որի համար շնորհակալ էր աղջկան, և, որ նա թողեց աղջկան, որպեսզի աղջիկը չտառապի ու երջանիկ լինի: Օրագիրը վերջանում է այս բառերով. «Սիրում եմ քո ժպիտը, կժպտա՞ս ինձ համար»…
Հուն 15

DAJAN SER

BAREV DZEZ ES UZUM EM NERKAJACNEL MI PATMUTJUN DAJAN SIRO MASIN: 
IM TXA VORI ANUN@ ARTAK ER SIRUM ER MI AXJKA VORIN TESEL ER PATAHAKAN POXOCUM KANGNAC: NA AMEN OR GALIS U KANGNUM ER NUJN POXOCUM VORPESI TESNI AJD AXJKAN: MI OR NORIC TXAN KANGNAC ER POXOCUM BAJC AXJIK@ CHEKAV EV AJDPES MI QANI OR: TXAN HUSAHATVAC VIJAKUM ER NA AXJKA MASIN HARCREC MI CERUNU VOR KANGNAC ER POXOCUM: CERUNIN PATASXANEC VOR ANNAN MEKNEL E ARTERKIR BUJUM STANALU EV DJVAR TE HET GA:
3

33

2952

Մայ 27

Ինձ Գերել Են...

Ոսկեծամ քո մազերը,
Խենթացնօղ քո հայացքը,
Շլացուցիչ քո ժպիտը,
Անմահական քո բուրմունքը,
Պարզ ու մաքուր քօ հոգին,
Փոքրիկ փխրուն քո սրտիկը,
Նուրբ ու քնքուշ քո ձեռքերը,
Ջինջ ու զուլալ քո աչքերը,
Դու փայլում ես փայլողներից,
Կարծես անմար մի ցոլանք,
Կարծես անմար հույսի թեվ,
Քեզնից փայլուն էլ չեմ տեսնում Ես...

Gij
3

6

730

Մայ 27

Իմ Աստղ...

Սավառնում էի խենթի պես,
Ու կյանքը էվում Էր սովորական,
կողքս բազում զույգեր,բազւմ սրտեր իրար պարուրված,
Տեսնում Մարդկանց որոնց համար Սերն է միայն առաջնային,
Տվում էր թէ չկա սեր,Թէ ինչ է դա իրականում,
Եվ ահա մի օր եվ ահա հանկառծ,
Ճամփիս տեսա մի աստղիկ հրաշագործ,
Նա չէր գնում ոչ այս ոչ այն կողմերով,
Շող էր առձակում ուղիղ իմ աչքին,
Այնպես փոփոխեց այնպես հասունացրեց,
Սիրուն հայացքը ուրխ ինձ դարձրեցին,
Նա հրեշտակ է իսկական,
Միակ աստղը իմ մթության...

Gij
5

22

2163