Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Դեկ 30

Դավաճան սիրո պատմություն

Կար չկար մի տղա(Արթուր )և մի աղջիկ(Լիլիթ)կային։Նրանք իրարշատ էին սիրում։Նրանք նույն դասարանում էին սովորում։Լիլիթը նվիրված էր Արթուրին,Արթուրնել բայց չեր հասնի  Լիլիթին։Նրանք շփվում էին կայքերով և դպրոցում դասերի ժամանակ։Նրանք ծնողները չգիտեին իրենց կապի մասին ,բայց ընթացքում Արթուրի մայրը և քույրը իմացան ,Լիլիթի քույրը գիտեր նրանց շփման մասին։Նրանց ջերմ շփումը տևեց երկու ամիս։Մի տաղտկալի և չարաբաստիկ օր Արթուրը Լիլիթին գրեց«կներես...գիտեմ դժվար է բայց չլացես,չմեղադրես ինքդ քեզ,վստահ եմ դու կգտնես այն տղային ով քեզնվիրված կլինի,ով քեզ նվիրված կլինի ամբողջ սրտով,իսկ մենք կարող ենք մնալ ուղղակի ընկերներ»։Այդ ղոսքերից հետո Լիլիթը գժվել էր,չգիտեր ինչ անել։Հաջորդ օրը Լիլիթը գնաց դպրոց և ամբողջ դասարանին պատմեց երեկվա կատարվածը,այդ չարաբաստիկ օրվանից հետո Արթուրին դասարանում «ՏՈՒԶԻԿ» էին անվանում։Լիլիթը իր սխալըամիսներ անց է հասկանում և զղջում։
Լիլիթը  պատմեց  ընկերուհիներին և խնդրեց օգնել իրեն։Ընկերուհիները չգիտեին ինչ անել։
Լիլիթը  մի թղթի վրա  նամակ էր գրում  Արթուրին և այդ պահին ընկերուհին տեսավ և հարցրեց թե ինչ է գրում, Լիլիթը պատմեց...Նա ասաց որ Արթուրին է գրում ։Ընկերուհին ասաց որ ինքը կարող է օգնել և տալ այդ նամակը Արթուրին։Լիլիթը ուրախացավ քանի որ նրան այդքան ուժ չուներ նամակը տալու։
Հաջորդ օրը Լիլիթը ընկերուհուն հարցեց թե տվել է նամակը Արթուրին ընկերուհին ասաց  որ տվել է և Արթուրը մի տող կարդացել է իսկ հետո պատռել և դեն է նետել։Արթուրը նաև ասել էր որ էլ չի սիրում Լիլիթին,որ ընկերուհի ունի և շատ էսիրում ընկերուհուն,իսկ Լիլիթի վրա տքած ունի։Լիլիթը տխրել էր..նա սկզբից մտածում էր թե Արթուրը հենց այնպես է ասում որպեսզի Լիլիթը մոռանա իրեն։Լիլիթը ստուգելու համար գնաց տուն «մտավ» Արթուրի պռոֆիլ տեսնել թե նա ավելացրել  նկար կամ ընկեր ,բայց ոչինչ չկար։Հետո նա տեսավ որ իրենց դասարանի Մոնիկան նոր նկար է ավելացրել իր էջ և տեսավ անսպասելին։Արթուրը «супер» էր տվել Մոնիկայի նկարը դրանից առաջ նա ոչ ոքի նկար չէր Like–լ ։Լիլիթի մոտ կասկածներ առաջացան ։Նա դրանից հետո սկսեց դասերի ժամանակ հետևել Արթուրին և Մոնիկային։Նա նկատեց որ իրար հետ շատ ջերմ են,նրա կասկածները  տեղին էին։Նա հասկացավ որ Արթուրը այն ժամանակ ճիշտ էր ասում,ուրեմն Մոնիկան էր այդ աղջիկը  ում մասին Արթուրը խոսում էր։Լիլիթը այդ օրվանից հետո ատելությամբ էր լցված Մոնիկայի հանդեպ։Նա նւյնիսկ ուզում էր սպանել այդ հրեշին։
Դրանից հետո Լիլիթը ուզում էր մոռանալ Արթուրին,նրա ընկերներն էլ էին այդպես կարծում և հենց այդպես էլ խորհուրդ տվեցին։Բայց նա չէր կարողանում մոռանալ..նա ամեն օր տեսնում էր Արթուրին և չէր կարողանում մոռանալ։Նա ամեն օր մտածում էր  թե ինչ անի ոնց անի որ ետ բերիիր միակին։Նա անընդհատ հիշում էրիրենց անցյալը ու պատկերացնում  կործանված ապագան։Մի պահ նա կտրվում էր իրականությունից և պատկերացնում էր իր երազած ապագան..բայց……
Լիլիթը ուզում էր ետ բերել Արթուրին բայց չգիտեր ինչ անել։Նա մտածում էր որ Արթուրը սիրում է Մոնիկային։Եթե այդպես է ինչ ասեմ ձեզ բարի բախտ և երջանկություն եմ ցանկանում։Դե էլ ինչ ասեմ սիրում եմ,բայց դե ինչ անեմ եթե դու չես սիրում,եթե  չեսգնահատում իմ սերը,ապա ինչ ասեմ գնա ու ուրախ ապրի քո կյանքով,իսկ ես քեզ կփորձեմ մոռանալ,բայց դե չեմ կարող..գիտեմ…
Դե  ինչ ասեմ«ԵՐՋԱՆԻԿ ԵՂԻՆ ԴԱՎԱՃԱՆ ԻՄ ՍԵՐ»

2

1

1512

Նոյ 05

Ալկոհոլի չարաշահում և առողջություն

«Սալյո՛ւտե», «Զա վաշե զդորո՛վյե», «Չուկ սուկ կուե՛յ», «Սանտե՛յ»։ Իտալերեն, ռուսերեն, վիետնամերեն և ֆրանսերեն այս արտահայտությունները, որ խմելուց առաջ հաճախ են ասում մեկտեղ հավաքված ընկերներն ու բարեկամները, նշանակում են «ո՛ղջ լինենք»։ Իրականում, սակայն, խմիչքը միլիոնավոր մարդկանց գերեզման է տանում։ ԱԼԿՈՀՈԼԻ չարաշահումը բազմաբնույթ խնդիր է։ Տարբերվում է չարաշահման երեք փուլ։ Առաջինը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, «կանոնավոր ալկոհոլային հարբեցումն է, որի հետևանքով մարդը կարող է վնաս հասցնել» իր ֆիզիկական և հոգեկան առողջությանը կամ հասարակությանը։ Այդպիսի դեպքերում անհատը ավելի շատ ոգելից խմիչք է ընդունում, քան դա թույլատրվում է առողջապահական մարմինների կամ օրենքի կողմից։ Երկրորդ փուլում հարբեցումն արդեն իսկ վնասած է լինում մարդու ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը, սակայն դեռ կախվածություն առաջ բերած չի լինում։ Երրորդ փուլը ալկոհոլամոլությունն է՝ «ոգելից խմիչքի հանդեպ անզուսպ հակումը»։ Անհատը խմիչքի սուր պահանջ է զգում, շարունակում է խմել՝ չնայած դրա հետևանքով առաջացած խնդիրների, և վատ է զգում իրեն ալկոհոլի բացակայության դեպքում։ Անկախ այն բանից, թե ինչ տարիքի, սեռի կամ ազգության եք պատկանում՝ դուք չեք կարող խուսափել այն խնդիրներից, որ առաջ են գալիս կանոնավորաբար հարբելու հետևանքով։ Իսկ ինչպե՞ս է ալկոհոլն ազդում մարդու օրգանիզմի վրա։ Ոգելից խմիչքների չարաշահումը ի՞նչ վնասներ կարող է հասցնել առողջությանը։ Եվ ալկոհոլի ո՞ր քանակությունն է նորմալ համարվում։ Վնասակար՝ ուղեղի համար Էթանոլը՝ ալկոհոլային խմիչքների մեծ մասում առկա միացությունը, նյարդատոքսին է, այսինքն՝ նյութ, որը կարող է վնասել կամ քայքայել նյարդային համակարգը։ Իրականում, հարբածությունը թունավորման ձև է։ Մեծ քանակությամբ էթանոլը կարող է մարդուն գցել կոմայի մեջ և անգամ հանգեցնել մահվան։ Օրինակ՝ Ճապոնիայում ուսանողների շրջանում տարածված «իկինոմի» կոչվող սովորությունը (մի շնչով մեծ քանակությամբ ալկոհոլ խմելը) ամեն տարի երիտասարդների մահվան պատճառ է դառնում։ Մեր օրգանիզմը ունակ է էթանոլը վերածելու անվտանգ նյութերի, սակայն դա տեղի չի ունենում միանգամից։ Եթե ալկոհոլի ընդունումն ավելի արագ է կատարվում, քան օրգանիզմի կողմից նրա վնասազերծումը, ապա տեղի է ունենում էթանոլի կուտակում. մի բան, որը խիստ բացասաբար է անդրադառնում ուղեղի գործունեության վրա։ Ի՞նչ առումով։ Խոսելու կարողությունը, տեսողությունը, հավասարակշռությունը պահելու ունակությունը և վարքը արդյունք են ուղեղի նյարդաբջիջներում տեղի ունեցող աներևակայելիորեն բարդ քիմիական ռեակցիաների։ Էթանոլի առկայությունը փոխում է այդ ռեակցիաները՝ թուլացնելով կամ ակտիվացնելով որոշ միջնորդանյութեր, որոնք նյարդային ազդակները հաղորդում են մի նյարդաբջջից մյուսին։ Դրա հետևանքով ինֆորմացիան աղավաղված է փոխանցվում, ինչը խոչընդոտ է հանդիսանում ուղեղի նորմալ գործունեության համար։ Դա է պատճառը, որ երբ մարդը չափից շատ է խմում, նրա խոսքը դառնում է անհասկանալի, տեսողությունը նվազում է, շարժումները վերահսկելու կարողությունը թուլանում, իսկ վարքը դառնում է անկառավարելի ու սանձարձակ. բաներ, որ թունավորման նշաններ են։ Եթե մարդը ալկոհոլ է օգտագործում երկար ժամանակ, ուղեղը սովորում է հակազդել էթանոլի թունավոր ազդեցությանը և պահպանել նյարդերի նորմալ կենսագործունեությունը։ Սա առաջ է բերում ալկոհոլի հանդեպդիմադրողականություն։ Արդյունքում նույն քանակությամբ ալկոհոլը ավելի թույլ ազդեցություն է թողնում, քան մինչ այդ կթողներ։ Ալկոհոլամոլությունը առաջ է գալիս այն ժամանակ, երբ ուղեղն այնքան է սովորում ալկոհոլի առկայությանը, որ այլևս չի կարողանում նորմալ գործել՝ առանց դրա։ Օրգանիզմն իր քիմիական հավասարակշռությունը պահպանելու համար սկսում է ալկոհոլ պահանջել։ Եթե նման անհատը ոգելից խմիչք չի ընդունում, նրա ուղեղը չի կարողանում աշխատել, և նրա մոտ հիվանդագին երևույթներ են սկսվում, ինչպես օրինակ՝ անհանգստություն, դող և անգամ գիտակցության կորուստ։ Ուղեղի բաղադրության մեջ փոփոխություններ առաջ բերելուց բացի, ալկոհոլը կարող է հանգեցնել բջիջների ապաճման և քայքայման՝ փոխելով ուղեղի կառուցվածքը։ Ու թեև ոգելից խմիչքներից հրաժարվելու դեպքում որոշ չափով հնարավոր է բուժվել, սակայն երբեմն ուղեղին հասցված վնասը անդառնալի է ու բացասաբար է անդրադառնում հիշողության և մտավոր այլ ունակությունների վրա։ Ավելին, ուղեղը վնասվում է ոչ միայն երկարատև չարաշահումից։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առողջությունը կարող է տուժել նույնիսկ այն դեպքում, երբ ալկոհոլը չարաշահվում է համեմատաբար կարճ ժամանակահատվածում։ Լյարդի հիվանդություններ և քաղցկեղ Լյարդը անգնահատելի դեր է խաղում սննդի մարսման, վարակների վերացման, արյան շրջանառության կարգավորման, օրգանիզմից թունավոր նյութերի, այդ թվում նաև ալկոհոլի հեռացման գործում։ Ոգելից խմիչքների երկարատև չարաշահումը վնաս է հասցնում լյարդին՝ երեք փուլով։ Առաջին փուլում՝ էթանոլի քայքայումը դանդաղեցնում է ճարպերի մարսման գործընթացը, ինչի հետևանքով դրանք սկսում են կուտակվել լյարդում։ Դա կոչվում է լյարդի ալկոհոլային ճարպային կազմափոխություն։ Ապա մարդու մոտ ժամանակի ընթացքում առաջ է գալիս լյարդի քրոնիկական բորբոքում՝ հեպատիտ։ Բացի այդ, ալկոհոլը իջեցնում է օրգանիզմի դիմադրողականությունը լյարդբորբ B–ի և C–ի վիրուսների նկատմամբ։* Եթեբորբոքային պրոցեսը չկանխվի, ապա բջիջները կքայքայվեն և կմահան։ Դեռ ավելին, ալկոհոլը վատթարացնում է վիճակը, քանզի խթանում է բջիջների մահվան բնականոն գործընթացը (ապոպտոզ)։ Հիվանդության վերջին փուլը ցիռոզն է։ Լյարդի շարունակական բորբոքման և բջիջների ոչնչացման կործանարար պրոցեսը անդառնալի վնաս է հասցնում մարդուն։ Ի վերջո լյարդը կորցնում է իր սպունգանման հատկությունն ու կարծրանում։ Ապա սկսում է սպիանալ, ինչը խոչընդոտում է արյան նորմալ հոսքը՝ հանգեցնելով լյարդային անբավարարության և մահվան։ Թույն՝ պտղի համար Ալկոհոլի չարաշահման ամենացավալի հետևանքներից մեկը չծնված երեխայի վրա նրա թողած ազդեցությունն է։ «Զարգացող պտղի համար ալկոհոլը շատ ավելի վնասակար է, քան դեղանյութերի չարաշահումը»,— ասվում է մի աշխատության մեջ («International Herald Tribune»)։ Երբ հղի կինը ոգելից խմիչք է ընդունում, նրա ներսում զարգացող երեխան նույնպես խմում է։ Մինչդեռ ալկոհոլի թունավոր ազդեցությունը հատկապես վնասակար է պտղի զարգացման այս շրջանում։ Ալկոհոլը անդառնալի վնաս է հասցնում չծնված երեխայի կենտրոնական նյարդային համակարգին։ Նյարդաբջիջների կազմավորման պրոցեսը նորմալ չի ընթանում։ Բջիջները ոչնչանում են, որոշ բջիջներ էլ սկսում են աճել ոչ ճիշտ տեղերում։ Այս ամենի հետևանքով առաջացող հիվանդությունը, որը կոչվում է ալկոհոլային համախտանիշ պտղի մոտ, նորածինների մտավոր հետամնացության գլխավոր պատճառն է։ Այդ հիվանդությամբ տառապող երեխաների շրջանում նկատվում են խոսքի հետ կապված խնդիրներ, մտավոր թերզարգացում, դանդաղ հասունացում, վարքի խանգարումներ, դանդաղ աճ, գերակտիվություն, լսողության ու տեսողության խանգարումներ և այլն։ Նման երեխաները հաճախ ծնվում են նաև դեմքի արատներով։ Ավելին, եթե մայրը հղիության ընթացքում նույնիսկ չափավոր քանակությամբ է ալկոհոլ ընդունել, ապա երեխան կարող է ձեռք բերել որոշակի հիվանդություններ, այդ թվում նաև վարքի և ուսումնական հմտությունների զարգացման խանգարումներ։ «Պարտադիր չէ ալկոհոլիկ լինել պտղին վնաս հասցնելու համար,— նշում է Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Ան Սթրայզգաթը, որը զբաղվում է ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման հետևանքով պտղին հասցված վնասների հետազոտությամբ։— Բավական է, որ հղի ժամանակ կինը խմի»։ Իսկ Ֆրանսիայի՝ Առողջապահության և բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի հաղորդագրություններից մեկում ասվում էր. «Վտանգավոր է ալկոհոլ օգտագործել հղիության ողջ ընթացքում. երբևէ չի սահմանվել [ոգելից խմիչքի] մի այնպիսի նվազագույն չափաքանակ, որը վնասակար չի լինի» («Alcool—Effets sur la santé»)։ Ուստի կարելի է ասել, որ հղի կամ հղիանալու մտադրություն ունեցող կինը խոհեմաբար կվարվի, եթե ընդհանրապես հրաժարվի ոգելից խմիչքներից։* Օգտագործել չափավոր Վերոհիշյալ հիվանդությունների ցուցակը այսքանով չի սահմանափակվում։ 2004 թ.–ին մի պարբերագրում նշվում էր, որ «անգամ քիչ քանակությամբ ալկոհոլը մեծացնում է վնասվածքներ ստանալու վտանգը և մարդուն խոցելի է դարձնում ավելի քան 60 հիվանդությունների նկատմամբ» («Nature»)։ Իսկ ինչպե՞ս խուսափել այդ վնասներից։ Աշխարհի տարբեր ծայրերում ապրող միլիոնավոր մարդիկ, ոգելից խմիչքներ օգտագործելով հանդերձ, վնաս չեն հասցնում իրենց առողջությանը, քանի որ խմում են ժամանակ առ ժամանակ։ Առողջության պահպանման գլխավոր պայմանը չափավորությունն է։ Իսկ որքա՞նն է չափավոր։ Մարդիկ մեծամասամբ այն կարծիքին են, որ ալկոհոլը չափավորությամբ են օգտագործում։ Նրանք հավանաբար մտածում են, որ եթե չեն հարբել կամ դարձել ալկոհոլամոլ, ապա որևէ խնդիր այս առումով չունեն։ Այնինչ Եվրոպայում յուրաքանչյուր չորրորդ տղամարդը այնքան ալկոհոլ է ընդունում, որ նրան կարելի է հարբեցող համարել։ Ըստ տարբեր աղբյուրների՝ ոգելից խմիչքների չափավոր քանակություն է համարվում օրվա մեջ 20 գրամ մաքուր ալկոհոլը՝ տղամարդկանց համար, և 10 գրամը՝ կանանց։ Ֆրանսիայի և Բրիտանիայի՝ առողջապահության ոլորտի մասնագետները «թույլատրելի» են համարում երեք (ստանդարտ) բաժակ ոգելից խմիչքը՝ տղամարդկանց համար ու երկուսը՝ կանանց։ Իսկ ԱՄՆ–ի՝ Ալկոհոլի չարաշահման և ալկոհոլամոլության ազգային ինստիտուտը խորհուրդ է տալիս «65–ից բարձր տարիքի անհատներին սահմանափակել ալկոհոլի գործածությունը՝ օրվա մեջ խմելով 1 բաժակ»։* Պետք է նշել, սակայն, որ տարբեր մարդիկ տարբեր դիմադրողականություն ունեն ալկոհոլի նկատմամբ։ Որոշ դեպքերում չափազանց բարձր կարող են լինել անգամ այս ցածր նորմերը։ Օրինակ՝ «չափավոր քանակությամբ ալկոհոլը կարող է վնասակար լինել հուզական և տագնապային խանգարումներ ունեցողների համար» («10th Special Report to the U.S. Congress on Alcohol and Health»)։ Նաև պետք է հաշվի առնել մարդու տարիքը, հիվանդության պատմությունը, մարմնի կազմվածքը և այլն (տե՛ս «Ինչպես նվազեցնել վտանգը» շրջանակը)։ Ինչպե՞ս օգնել ալկոհոլը չարաշահող մարդկանց։ Այս հարցի պատասխանը կտրվի հաջորդ հոդվածում։ ԳԵՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԴԵՐ ԽԱՂՈ՞ՒՄ ԵՆ Ձգտելով գտնել ալկոհոլիզմի բուժումը՝ գիտնականները փորձել են պարզել, թե ինչ դեր են խաղում գեները ալկոհոլամության առաջացման և զարգացման հարցում։ Առ այսօր նրանք հայտնաբերել են մի քանի գեներ, որոնք թվում է որոշակի դեր են խաղում այն բանում, թե ինչպես է ալկոհոլը ներգործում օրգանիզմի վրա։ Սակայն գեները ալկոհոլիզմի միակ պատճառը չեն։ Նույնիսկ եթե որոշ մարդիկ ժառանգական նախատրամադրվածություն ունեն ալկոհոլից կախվածություն ձեռք բերելու, պարտադիր չէ, որ նրանք դառնան մոլի հարբեցող։ Այս հարցում կարևոր դեր է խաղում նաև այն միջավայրը, որում ապրում է մարդը։ Պարզվել է, որ ալկոհոլամոլ դառնալու հավանականությունը մեծ է, եթե անհատը սխալ դաստիարակություն է ստացել, մեծացել է ալկոհոլիկի ընտանիքում կամ հարբեցողների շրջապատում։ Դրան կարող են նպաստել նաև վեճերն ու տարաձայնությունները, էմոցիոնալ խնդիրները, դեպրեսիան, ագրեսիվությունը, հաճույքներ ստանալու ձգտումը, ալկոհոլի նկատմամբ բարձր դիմադրողականությունը, կամ որևէ այլ թմրանյութի հանդեպ հակվածությունը։ Փաստորեն, ալկոհոլամոլությունը առաջ է գալիս բոլոր այս, ինչպես նաև ուրիշ գործոններից։ ՖՐԱՆՍԻԱ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ալկոհոլը չարաշահող մարդկանց թիվը մոտավորապես հավասար է 5 միլիոնի, որոնցից 2–3 միլիոնը մոլի հարբեցող է։ ՆԻԳԵՐԻԱ Լագոսում լույս տեսնող մի օրաթերթի համաձայն՝ «ավելի քան 15 միլիոն նիգերիացիներ»՝ բնակչության մոտ 12 տոկոսը, «ալկոհոլիկներ են» («Daily Champion»)։ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ Միջին հաշվով՝ այս երկրում յուրաքանչյուր անձ այնքան ալկոհոլ է ընդունում, որ դա ամենաբարձր ցուցանիշներից մեկն է աշխարհում։ Լիսաբոնում լույս տեսնող մի պարբերաթերթում նշվում է, որ այդ երկրի բնակչության 10 տոկոսը «ալկոհոլի պատճառով լուրջ առողջական խնդիրներ է ձեռք բերել» («Público»)։ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ Ըստ մի հաղորդագրության՝ «հարբեցողի կամ ալկոհոլամոլի ախտորոշում կարելի է տալ Ուղեղ՝ բջիջների քայքայում, հիշողության կորուստ, դեպրեսիա, ագրեսիվություն Տեսողության, խոսքի, կոորդինացիայի վատթարացում Կոկորդի, բերանի, կրծքի և լյարդի քաղցկեղ Սիրտ՝ մկանների թուլացում, սրտի անբավարարություն Լյարդ՝ ճարպի կուտակում, չափերի մեծացում, սպիացում (ցիռոզ) Այլ վտանգներ՝ իմուն համակարգի թուլացում, խոցեր, ենթաստամոքսային գեղձի բորբոքում Հղի կանանց մոտ՝ մտավոր հետամնաց կամ խեղանդամ երեխա ունենալու վտանգ [Նկար 8–րդ էջի վրա] «Զարգացող պտղի համար ալկոհոլը շատ ավելի վնասակար է, քան դեղանյութերի չարաշահումը» Մարդու օրգանիզմում չկա մի այնպիսի օրգան, որը չտուժի ալկոհոլից: Նյարդային համակարգն ալկոհոլի հանդեպ խիստ զգայուն է: Եթե ալկոհոլի խտությունն արյան մեջ ընդունենք 1 միավոր, ապա լյարդում այն կկազմի` 1.45, ողնուղեղում` 1.50, իսկ ուղեղում` 1.75 միավոր:մոտավորապես 14 միլիոն ամերիկացու՝բնակչության 7,4 տոկոսին»
Հոկ 06
" aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaascr alert("sdsdf");